Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Համակարգի ճիշտ գնահատումը` հետագա բարեփոխումների բանալի

ՀՀ ԱՆ. Համակարգի ճիշտ գնահատումը` հետագա բարեփոխումների բանալի

Հրապարակվել է Առողջապահության համակարգի գնահատման (ԱՀԳԳ) հերթական զեկույցը։ Հայաստանը Եվրոպական տարածաշրջանի եզակի երկրներից է, որ 2007 թվականից իրականացնում է առողջապահական համակարգի գործունեության  գնահատում:

ԱՀԳԳ-ն մի գործիք է, որ հնարավորություն է ընձեռում դիտարկելու և իրատեսորեն գնահատելու համակարգի կառավարման արդյունավետությունը, իրականացվող բարեփոխումների արդյունքներն ու դրանց ազդեցությունը բնակչության առողջության վրա:

Առողջապահության համակարգի գործունեության գնահատման զեկույցում ներկայացված են  առողջապահության համակարգի գերակա ուղղությունները, ՀՀ բնակչության ժողովրդագրական և առողջությունը բնութագրող ցուցանիշները։ 

2016թ. զեկույցում  ներկայացվել են առողջապահական համակարգում առկա իրավիճակը, առողջապահական կարևոր ցուցանիշները, տրվել են մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության և դիմելիության գնահատականները, համակարգի արձագանքումը բնակչության պահանջներին, կադրային ներուժը, բաշխվածությունը, մասնագետներով ապահովվածությունը և այլն:

Զեկույցում շեշտադրվել են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների բեռը և դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունն այս ոլորտում բարեփոխումների իրականացման գործում: Ներկայացվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների (ծխախոտի օգտագործում,  ալկոհոլի չարաշահում, ավելցուկային քաշ  և ճարպակալում, ֆիզիկական թերակտիվություն, զարկերակային բարձր ճնշում, գլուկոզի և խոլեստերինի բարձր մակարդակ, կերակրի աղի չարաշահում և այլն) տարածվածությունը, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդություններից  մահացության ցուցանիշները։ 

Զեկույցը կարևորվում է նաև նրանով, որ համակարգի ճիշտ գնահատումը կարող է դառնալ հետագա բարեփոխումների բանալի  և ներդրումների հիմնավորում: Այն, անշուշտ, դերակատարություն կունենա բնակչության առողջության բարելավմանն ուղղված  նոր միջոցառումների մշակման,  համակարգի կարողությունների զարգացման և հզորացման գործում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ