ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի նպաստ` բժշկական օգնության և սպասարկման բարեփոխումների
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հրամանով երկու հանձնաժողով է ստեղծվել` հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համակարգում բարեփոխումների առաջարկներ մշակելու նպատակով։
Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համակարգում բարեփոխումների առաջարկներ մշակող հանձնաժողովը կներկայացնի քաղաքային պոլիկլինիկաների և բժշկական ամբուլատորիաների օրինակելի կառուցվածքը, ընտանեկան բժշկի, թերապևտի և մանկաբույժի կողմից սպասարկվող օպտիմալ բնակչության, ինչպես նաև այդ մասնագետների կողմից մեկ օրվա ընթացքում սպասարկվող պացիենտների թիվը, մեկ տարվա ընթացքում նրանց կողմից ըստ ուղղվածության (կանխարգելում, բուժում, երեխաներ, մեծահասակներ) սպասարկվող պացիենտների կառուցվածքի, ուղեգրման համակարգի բարեփոխմանն ուղղված կանոնակարգումների, էլեկտրոնային առողջապահության ներդրմանն ուղղված միջոցառումները և մոտեցումները։
իվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համակարգերում բարեփոխումների առաջարկներ մշակող հանձնաժողովը կուսումնասիրի հիվանդանոցային ծառայությունների մատուցման մակարդակների որոշման չափանիշները, ըստ մակարդակների հիվանդանոցային ծառայությունների նվազագույն և առավելագույն փաթեթի ձևավորման, այդ թվում` կադրային, սարքավորումներով և բժշկական գույքով հագեցվածության, ինչպես նաև հիվանդանոցային ծառայությունների որակի ապահովման համակարգի ներդրման, ներքին ընթացակարգերի օրինակելի ձևերի մշակման, հիվանդանոցային ծառայությունների օպտիմալացման նպատակով լիցենզավորման գործիքի կիրառման, էլեկտրոնային առողջապահության ներդրման և իրականացման, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրման, հիվանդանոցային ծառայությունների տարածքային և ժամանակային հասանելիության ուժեղացման և նոր մոտեցումների ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում առկա խնդիրների լուծման, առաջնահերթ նպատակները և ծրագրերը հստակեցնելու, առանձին ոլորտների գործունեության բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով դեռ անցած տարվա հոկտեմբերին ստեղծվել էր 4 հանձնաժողով: Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մշակվել են ոլորտի արդիականացման վերափոխումների, նոր մոտեցումներ ներդնելու առաջարկներ՝ համապատասխան ֆինանսական և կազմակերպական կարիքների գնահատմամբ:
16.01.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







