ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հետազոտություններ քրեակատարողական հիմնարկներում
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկած սկրինինգային հետազոտությունները շարունակվում են։ Բնակչության ռիսկային խմբերում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագիրը բխում է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հաստատված Կայուն զարգացման նպատակներով սահմանված թիրախներից:
ՀՀ առողջապահության և ՀՀ արդարադատության նախարարների համատեղ հրամանով սկրինինգային հետազոտություններում ընդգրկվել են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող 30-ից 68 տարեկան 1,143 դատապարտյալներ և կալանավորված անձինք:
Ծրագրում ընդգրկվել են «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները: Այս հիմնարկներում բժշկական սպասարկումն ապահովել են «Նուբարաշեն», «Արշակունյաց», Վանաձորի թիվ 5, Վաղարշապատի պոլիկլինիկաները, «Աբովյանի», «Հրազդանի», «Արթիկի», «Գորիսի» բժշկական կենտրոնները և «Կոշի» բժշկական ամբուլատորիան:
Արդյունքում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 2,315 հետազոտություն, որից գլյուկոմետրիա՝ 1,133, տոնոմետրիա՝ 1,142, և Պապ թեստի հետազոտություն՝ 40:
Սկրինինգային այս հետազոտությունների արդյունքում արյան զարկերակային ճնշման շեղում հայտնաբերվել է 15,2%-ի մոտ (140/90մմ սնդ.սյուն կամ ավելի), իսկ արյան գլյուկոզի մակարդակի շեղում` 20,3%-ի մոտ (6.1մմոլ/լ և ավելի)։ Հետազոտված 40 կանանցից միայն 1-ի մոտ արձանագրվել է բջջաբանական շեղումներ:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սահմանված տարիքային խմբերից բացի շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման սկրինինգային հետազոտություններ իրականացվել են 18-35 տարեկան ևս 153 անձի շրջանում։ Արդյունքում 3.9%-ի մոտ հայտնաբերվել է արյան զարկերակային ճնշման շեղում (140/90մմ սնդ.սյուն կամ ավելի), իսկ 13.7%-ի մոտ` արյան գլյուկոզի մակարդակի շեղում (6.1մմոլ/լ և ավելի):
Սկրինինգային հետազոտությունների արդյունքում հայտնաբերված բոլոր շեղումները կենթարկվեն հետագա ճշգրտման։ Հիվանդության ախտորոշման հաստատման դեպքում այդ անձինք կվերցվեն բժշկական անհրաժեշտ հսկողության տակ:
12.01.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







