Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հետազոտված եւ հաշմանդամության կարգ չստացած քաղաքացիները 2017–ից կբուժվեն պետպատվերով. Սողոյան. news.am

Հետազոտված եւ հաշմանդամության կարգ չստացած քաղաքացիները 2017–ից կբուժվեն պետպատվերով. Սողոյան. news.am

2017 թվականից Հայաստանում հաշմանդամություն սահմանելու գործընթացում կիրառվելու է նոր գործիքակազմ, որն իր մեջ ներառում է բարեփոխումների նոր մոդելներ: Այս մասին դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:

«Կառավարությունն արդեն նախաձեռնել է, եւ 2017 թվականից քայլեր են ձեռնարկվելու ֆունկցիոնալության միջազգային դասակարգման ուղղությամբ, ինչի արդյունքում արդեն ներդրվել է անհրաժեշտ գործիքակազմը»,- ասաց Արմեն Սողոյանը:

Ըստ Սողոյանի՝ 2017 թվականից կիրառվելու է նոր մոդել, որը հնարավորություն կտա պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալ ո՛չ միայն հաշմանդամության կարգ ստացած քաղաքացիներին, այլ նաեւ հետազոտված եւ կարգ չստացած քաղաքացիներին:


«Հիմա արդեն նրանք, ովքեր հաշմանդամ չեն ճանաչվի, կգնահատվեն նրանց իրական կարիքներրը, եւ ըստ կարիքների՝ նրանք պետպատվերի շրջանակում կստանան բուժօգնություն, ինչը հնարավորություն կտա, որ հիվանդությունը չծանրանա, եւ նրանք հետագայում հաշմանդամ չդառնան»,- ներկայացրեց Սողոյանը:

Սողոյանը մեկնաբանեց, որ նոր գործիքակազմը քաղաքացիներին հնարավորություն կտա հետազոտության գնալ իրենց նախընտրած բժշկի հետ, ինչը կբացառի հետազոտվողների դժգոհությունը եւ անվստահությունը:

«Ցանկացած քաղաքացի կարող է բժշկական քննության բերել իր ընտրած բժիշկ-մասնագետին, որպեսզի նա կարողանա ներկայացնել իրական պատկերը և որ անարդար որոշում չի կայացվել»,- ասաց նա:

Սողոյանը նշեց, որ քայլեր են ձեռնարկվում նաեւ հաշմանդամների՝ միջավայրին հարմարվելու եւ ինտեգրվելու գործընթացը հեշտացնելու շրջանակում: Գործելու է աշխատավայրի հարմարեցման ծրագիր, որով հաշմանդամների համար իրենց աշխատավայրում պետք է ստեղծվեն բոլոր անհրաժեշտ հարմարությունները նրանց լիարժեք գործունեության համար:

«Մեր մասնագետները տեղում գնահատում են, թե ինչ հարմարություն պետք է ապահովվի, պետությունը գումարը տրամադրում է գործատուին անհատույց, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը կարողանա լիարժեք, մյուսների նման աշխատել»,- ներկայացրեց Սողոյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ նոր ծրագրով 40 հաշմանդամների գնահատման հարցեր են դիտարկվելու:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. LechuSpinu
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ