Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կրեդիտավորում` ի նպաստ բժշկական օգնության որակի բարելավման

ՀՀ ԱՆ. Կրեդիտավորում` ի նպաստ բժշկական օգնության որակի բարելավման

2016 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորվել է 136 գիտակրթական միջոցառում։ Դրանք հիմնականում կազմակերպվել են մասնագիտական ասոցիացիաների կողմից և վերաբերվել են բժշկագիտության ամենատարբեր ոլորտներին։ Մասնակիցների թիվը տատանվել է մի քանի տասնյակից մինչև ավելի քան հազարի միջակայքում։ Արդյունքում` ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության հազարավոր բուժաշխատողներ հնարավորոււթյուն են ունեցել հավաքելու շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ, որոնք հետագայում նրանց մասնագիտական գործունեության հավաստագրման հիմք են հանդիսանալու։


Հիշեցնենք, որ համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում 2016թ. մայիսի 4-ին ուժի մեջ մտած փոփոխությունների` մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար ավագ և միջին բուժաշխատողներն այսուհետև պետք է անցնեն հավաստագրման գործընթաց: Համակարգի ներդրման նպատակը բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումն է։


Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի  կազմում ստեղծված Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը, բացի առողջապահության բնագավառում ՇՄԶ ծրագրերի գնահատումից և կրեդիտների շնորհումից կամ մերժումից, վարելու է նաև բուժաշխատողների անվանական ռեգիստրը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ