Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՍԱՊԾ-ն խիստ վերահսկողության է ենթարկելու կաթնամթերքի արտադրությունը. 1in.am

ՍԱՊԾ-ն խիստ վերահսկողության է ենթարկելու կաթնամթերքի արտադրությունը. 1in.am

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում գործող կանթնամթերքի արտադրություններում իրականացված վերահսկողական միջոցառումները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված բողոքները վկայում են այդ ոլորտում առկա որոշակի խնդիրների մասին: Այս կապակցությամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերի 22-ին հրավիրել էր կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչներին՝ ներկայացնելու ոլորտում արծածված խնդիրները և փնտրելու լուծման ուղիները:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հորդորեց կաթնամթերքի արտադրության ներկայացուցիչներին, որպեսզի հետևեն սննդամթերքի ոլորտում առկա նորմերին և կարողանան ապահովել սպառողին բարձորակ սննդամթերքով:

«Կաթնամթերքի ոլորտում առկա խնդիրները բազմապիսի են: Դրանք են կաթի մթերման կազմակերպման խնդիրը, պաստերիզացման պահանջների խախտումները և այլն: Այս նորմերի խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության: Մենք չենք ցանկանում արտադրողներին վնաս տալ, մենք ցանկանում ենք, որպեսզի մեր քաղաքացիները օգտվեն որակյալ ապրանքից»,- ընդգծեց Դանիելյանը:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն իր հերթին մասնավորեցրեց ոլորտում առկա խնդիրները:

«Կաթնամթերքի արտադրությունը համարվում է առավել բարձր ռիսկային արտադրություն սննդամթերքների մեջ: Այս սննդամթերքն ունի կարճ պիտանելիության ժամկետ և ջերմային ռեժիմի պահպանման անհրաժեշտություն: Այս ոլորտում առաջին կարևոր խնդիրներից է կաթի հումքի պատշաճ որակի ապահովումը: Երկրորդ կարևոր պահանջը կաթի պաստերիզացման ապահովումն է: Տվյալ պահանջը համարվում է ամենախիստը կաթնարտադրության ոլորտում, և չպաստերիզացված կաթն արտադրություններում բացառվելու է: Մյուս պահանջները վերաբերվում են բաղադրիչների անվտանգությունը հաստատող փաստաթղթերի առկայությանը և կաթնամթերքի լաբորատոր փորձաքննության անցկացմանը»,- ասաց Դանիելյանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. http://big-rostov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ