Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՄԱԿ-ի փորձագետներին անհանգստացնում է Հայաստանում ընտրողական աբորտների պրակտիկան. news.am

ՄԱԿ-ի փորձագետներին անհանգստացնում է Հայաստանում ընտրողական աբորտների պրակտիկան. news.am

ՄԱԿ-ի կանանց խտրականության վերացման հարցերի հանձնաժողովը քննարկել է նույնանուն Կոնվենցիայի կատարման մասին Հայաստանի զեկույցը: ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ Հայաստանում օրենսդրական քայլեր են ձեռնարկվում՝ ուղղված կանանց իրավունքների ընդլայնմանը: Դրանք ներառում են պետական մարմիններում կանանց քվոտաների ավելացմանը, գենդերային հավասարության մասին օրենքի ընդունում, խտրականության դեմ օրենքի մշակումը, որը պետք է պատրաստ լինի 2017 թվականին:

ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Հանձնաժողովի անդամներն ահազանգ են հնչեցրել հասարակության շրջանում հոմոֆոբ տրամադրությունների հետ կապված եւ կոչ արել նոր օրենքում սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության պատճառով կանանց խտրականության արգելք ներառել:

Փորձագետներն անհանգստություն են հայտնել նաեւ աբորտները որպես հակաբեղմնավորիչ միջոց, ավելին՝ որպես գենդերային աբորտ օգտագործելու փաստի առիթով: Կառավարական պատվիրակության տվյալների համաձայն՝ Հայաստանում յուրաքանչյուր 115 տղայի դիմաց 100 աղջիկ է ծնվում: Երկրում ընտրողական աբորտների արգելք է ընդունվել, սակայն դրանց մակարդակով Հայաստանն աշխարհում երկրորդ տեղում է:

Հանձնաժողովի անդամները նաեւ անհանգստություն են հայտնել հայ հասարակությունում գենդերային կարծրատիպերի եւ կանանց հանդեպ ավանդական հայացքների տարածման առնչությամբ, ինչի հետեւանքով որոշումների կայացման գործում կանանց մասնակցությունը ցածր մակարդակի վրա է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. un.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ