Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվել են Հայաստանում օրգանների փոխպատվաստման վերաբերյալ հարցերը

ՀՀ ԱՆ.  Քննարկվել են Հայաստանում օրգանների փոխպատվաստման վերաբերյալ հարցերը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի, ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունու, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի երիկամաբանական ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր երիկամաբան Աշոտ Սարգսյանի, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի լյարդային վիրաբուժության ծառայության ղեկավար Սերգեյ Հակոբյանի հետ: Քննարկվել են Հայաստանում օրգանների փոխպատվաստման վերաբերյալ հարցերը:

Նախարարը ներկայացրել է առկա իրավիճակը, մասնավորապես` վերջին տարիներին ծրագրային հեմոդիալիզային ծառայության մեջ ներառված հիվանդների քանակի կայուն աճի միտումը, երիկամային փոխպատվաստումների ներկայիս բավականին քիչ քանակը (տարեկան առնվազն 7-8 դեպք) և նշել, որ հասունացել է ժամանակը` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայությունն ակտիվացնելու և հանրապետությունոում առկա պահանջարկը (շուրջ 50 դեպք) հնարավորինս ծածկելու համար:

Ոլորտի պատասխանատուներն արտահայտել են իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետը, քննարկվել են նաև ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորման խնդիրները, մասնավորապես` դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնների  և փոխպատվաստումն իրականացնելու կարգի վերաբերյալ:

Լևոն Ալթունյանը մասնագետներին հանձնարարել է բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային կարգով քննարկել կազմակերպչական հարցերը` հանրապետությունում նախնական էտապում երիկամի փոխպատվաստման ընդհանուր ցիկլն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ