ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Գիտնականը պատրաստակամ է առաջիկայում ևս աջակցել Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը
Դեռ 2008 թվականին, երբ Հայաստանում քննարկվում էին միջուկային բժշկության զարգացման նոր մոտեցումներն ու հեռանկարները, ճանաչված հայազգի գիտնական, Դուբնայի համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանն ակտիվ մասնակցություն և օժանդակություն է ցուցաբերել։ Հետագայում այդ մտահղացումների արդյունքում ձևավորվեց Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման գաղափարը։
Հայաստանում միջուկային բժշկության զարգացման ակունքներում կանգնած գիտնականն այսօր Հայաստանում է։ Առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանի և Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռուստամյանի ուղեկցությամբ նա այցելել է կենտրոնի ստեղծման առաջին փուլում կառուցվող Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոն, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Ստացած տպավորությունները կիսելով ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի հետ` Յուրի Հովհաննիսյանը բարձր գնահատեց իրականացված աշխատանքները։ Նա նշեց, որ շահագործմանը մոտ կանգնած կենտրոնն ի վիճակի է մրցունակ ծառայություն մատուցելու, քանզի ծանոթ է հայ մասնագետների ունակություններին ու պատրաստվածությանը։
Արմեն Մուրադյանը շեշտեց, որ ուռուցքաբանության ոլորտը Հայաստանում համակողմանի զարգացում է ապրում։ Նա իր հյուրին ներկայացրեց, որ շատ շուտով շահագործման կհանձնվի արդիականացված Արյունաբանաական կենտրոնը` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքով, ցողունային բջիջների լաբորատորիայով և կենսաբանկով, որում կաշխատեն աշխարհի առաջատար կլինիկաներում վերապատրաստված մասնագետները։
Երկուստեք կարևորվեց Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում բժշկական ծառայություններին զուգընթաց գիտական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումը։ Յուրի Հովհաննիսյանը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում ևս գիտական իր ներուժով հնարավորինս աջակցել Հայաստանում միջուկային բժշկության զարգացման գործին։
23.09.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







