Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կարևորվեց բնակչության բուժօգնության աշխարհագրական հասանելիության ապահովումը

ՀՀ ԱՆ. Կարևորվեց բնակչության բուժօգնության աշխարհագրական հասանելիության ապահովումը

ՀՀ առողջապահության նախարարի  պաշտոնակատար  Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է  ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում երկու երկրի  առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները: Նշվեց, որ  Հայաստանը և Վրաստանը ներկայումս համատեղ ջանքեր են ներդնում հանրային առողջապահության, առողջապահական գլոբալ այլ մարտահրավերների` մասնավորապես վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ:  

Արմեն Մուրադյանը  հյուրին ներկայացրեց առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Անդրադառնալով մեր երկրում բուժաշխատողների համար ներդրվող շարունակական մասնագիտական զարգացման նոր մոդելին` նա կարևորեց համատեղ միջազգային համաժողովների անցկացումը:

Նախարարի պաշտոնակատարը առանձնակի կարևորեց Վրաստանի հարավում` Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների բուժօգնությանը վերաբերող հարցերը: Մասնավորապես նա նշեց, որ դեռևս նախորդ տարի Վրաստան այցելության ընթացքում Ջավախքի բնակչության խնդրանքով նա անդրադարձել է այնտեղ հեմոդիալիզի ծառայության ստեղծման անհրաժեշտությանը:  Խոսքը աշխարհագրական հասանելիության  ապահովման և բարելավման  մասին է: Այս ծրագիրը կնպաստի, որ տվյալ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտությունն ունեցող  ՀՀ քաղաքացիները հեմոդիալիզի ծառայությունից օգտվեն հենց իրենց բնակության վայրում։  Արմեն Մուրադյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում ևս էական քայլեր են ձեռնարկվել հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ:

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների  բուժօգնության հասանելիության ապահովման, ինչպես նաև համատեղ այլ ծրագրերի իրականացման գործում:

Դեսպանն ընդգեց, որ Հայաստանը Վրաստանի  համար կարևոր հարևան է: Դիվանագետի խոսքով` պետք է  օգտագործել բոլոր հնարավորությունները համագործակցությունն առողջապահության ոլորտում  առավել զարգացնելու  համար: 

Հիշեցնենք,որ Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն մասնակցել է  այս տարվա  մարտին  Երևանում անցկացված «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական համաժողովին, որի ընթացքում կողմերը ստորագրել են հանրային առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն: Միջոցառման ընթացքում ձեռք է բերվել  նաև հայ-վրացական համաժողովի անցկացման  պայմանավորվածություն:

Երկկողմ քննարկումների արդյունքում, որոշվել է նաև ստորագրել համագործակցության մասին նոր համաձայնագիր: ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և սահմանված կարգով արդեն վրացական կողմի կարծիքին է ներկայացրել նոր համաձայնագրի նախագիծը:

Վրաստանի հետ համագործակցությունը շարունակվում է տեղեկատվության փոխանակման, տարածաշրջանային համագործակցության մի շարք միջազգային ծրագրերի շրջանակներում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ