Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Սրտի վիրահատությունների առավել մատչելիության հարցը քննարկվել է Գյումրիում

ՀՀ ԱՆ. Սրտի վիրահատությունների առավել մատչելիության հարցը քննարկվել է Գյումրիում

Շիրակի մարզում սրտի վիրահատություններն առավել մատչելի   իրականացնելու նպատակով այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Գյումրու բժշկական կենտրոն: Նշենք, որ Գյումրու բժշկական կենտրոնում այս տարվա   առաջին կիսամյակում  սրտի վիրահատական միջամտությունների թիվը հասել է  200-ի, որից 70-ը` ընդգրկվել է 2015թ. մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների «Stent for life» կյանք փրկող  ծրագրում:

Աշխատանքային քննարկման ընթացքում կենտրոնի ղեկավարությունը նախարարին ներկայացրեց  սրտային վիրաբուժության ծավալները, նյութատեխնիկական հագացվածությունը և առկա խնդիրները:

Բուժանձնակազմի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ նախարարությունը  բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ է անում ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության ոլորտի գնային քաղաքականությունը: Սրտի ստենտի գները վերանայելու և   վիրահատական միջամտության առավել մատչելիությունն ապահովելու նպատակով`  Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությանը  հանձնարարվեց հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել գների վերանայման վերլուծություն: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ սրտային վիրաբուժության զարգացումը Գյումրիում գերակա ուղղություն է:

«Ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը պետք է վերանայվի ՝ հաշվի առնելով այն, որ մենք տալիս են միջազգային չափորոշիչներին համապատասխան որակ, բայց ծախսարդյունավետության պատճառով չենք կարող նրան համահունչ մատչելիությունն ապահովել: Ուստի որակը պահպանելու պարագայում մենք անհրաժեշտություն ունենք այսօր գնային փոփոխությունների: Սա կարևոր է, քանի որ դեպի մայրաքաղաք ու նաև այլ երկրներ ուղևորվող մեր հիվանդները փաստացի չեն կարողանում ստանալ այն օգնությունը, որի համար պատրաստ են  և հարթակներ, և հզորություններ, և բարձրակարգ մասնագիտական ունակություններ ունեցող բժիշկները»,- մանրամասնեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ Հայաստանի  բնակչությունը  պետք է հնարավորություն ունենա ստանալ  որակյալ սրտային վիրաբուժություն մեր երկրում:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ գնային քաղաքականությունը վերանայելու համար արդեն իսկ նախատեսված է քննարկում սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող մյուս բժշկական կենտրոնների ղեկավարների հետ:

Գյումրու բժշկական կենտրոնում նախարարը ծանոթացավ նաև հեմոդիալիզի ծառայության աշխատանքին:

Այսօր Գյումրու Շիրակացի 64 հասցեում վերաբացվեց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիան: Միջոցառման բացմանը ևս ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Գյումրիում վերակառուցված լաբորատորիաների գործարկումը կնպաստի  լաբորատորիաների հետազոտությունների որակի ապահովմանը և հայտնաբերված հարուցիչների նույնականացման գործընթացի իրականացմանը,  երկրի տարածքում պատշաճ համաճարակաբանական և  կենսաբանական դիտարկման հետագա զարգացմանը, կենսաբանական անվտանգության պահանջների ապահովմանը, միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ