ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Օրակարգում` երեխաների և դեռահասների առողջության հարցերը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՀՀ առողջապահության նախարարության 2016-2017թթ. երկամյա համագործակցության համաձայնագրով «Վերարտադրողական, մայրական, նորածնային, երեխաների և դեռահասների առողջություն» ծրագրային միջոցառումների շրջանակներում նախատեսված է ԱՀԿ փորձագիտական աջակցություն` երեխաներին և դեռահասներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այդ առաքելությամբ Հայաստանում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի երեխաների և դեռահասների առողջության ծրագրի ղեկավար Մարտին Վեբերը։ ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության աշխատակիցների, այդ խնդիրներով զբաղվող փորձագետների, ծրագրերի համակարգողների հետ հանդիպման ժամանակ միջազգային փորձագետի հետ քննարկվեցին Երեխաների և դեռահասների առողջության (ԵԴԱ) պահպանման ազգային նոր ռազմավարությունը և 2016-2020թթ. գործողությունների ծրագրի նախագիծը։
Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց, որ ազգային նոր ռազմավարությունը մշակելիս մասնագետները հաշվի են առել երեխաների և դեռահասների շրջանում առողջական առկա խնդիրները, հիվանդացության և մահացության ցուցանիշները, ինչպես նաև այդ ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի դրույթները։
Քննարկվեցին նաև դեռահասների առողջության և դպրոցական առողջության ծառայություններին վերաբերող, ինչպես նաև երեխաների խնամքին և զարգացմանն առնչվող այլ հարցեր։
Անդրադարձ կատարվեց հանրապետությունում կազմակերպված դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հերթական հետազոտության (HBSC) արդյունքներին։
Հանդիպման առանցքում էին նաև երեխաների հիվանդանոցային օգնության բարելավման և մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման (ՄՀԻՎ) ռազմավարության հետագա ներդրման հետ կապված հարցերը։
Առաքելության ավարտին Մարտին Վեբերը կներկայացնի փորձագիտական գնահատման և հետագա զարգացումներին ուղղված ամփոփ առաջարկություններ։
15.07.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







