ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Շարժական երկրորդ կլինիկայի շնորհիվ այսուհետև մարզերում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություններն առավել հասանելի կդառնան
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր բացվեց Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ծրագրերին Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում նվիրաբերված երկրորդ շարժական կլինիկան։ Այս կլինիկայի շահագործումով ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների հետ կապված ծառայություններն էլ ավելի կմոտեցվեն դրանց կարիքն ունեցողներին` մեծացնելով հետազոտության և խորհրդատվության հասանելիությունը:
Կլինիկան ձեռք էր բերվել մարտի վերջին Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի շրջանակներում։ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն առաջինը անցան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Հատուկ սարքավորված կլինիկան նախատեսված է կլիմայական և աշխարհագրական ցանկացած պայմաններում հեռավոր և դժվար հասանելի շրջանների բնակչությանը բժշկական ծառայություններ տրամադրելու համար։ Այն միաժամանակ ապահովում է բարձր հարմարավետություն։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությանն առաջին շարժական բուժախտորոշիչ կլինիկան Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում նվիրաբերվել էր 2014թ.:
«Երկու տարի է, ինչ Հայաստանում աշխատում է առաջին շարժական կլինիկան, որի շնորհիվ մեզ հաջողվել է բավականին առաջ գնալ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման գործընթացում»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա ընդգծեց, որ կլինիկայի գործունեության շնորհիվ հնարավոր եղավ անգամ հեռավոր մարզերում հասանելի դարձնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ կարգավիճակը պարզելու անվճար հետազոտությունը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը, գործընկեր կառույցներին Հայաստանին շարժական երկրորդ կլինիկան նվիրելու համար:
«Մենք կշարունակենք համագործակցությունն այս ոլորտում, ես հույս ունեմ, որ առաջիկայում նոր ծրագրեր կլինեն, որոնք համատեղ կիրականացվեն ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության»,- ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«ՍՊԻԴ ինֆոսվյազ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Իրինա Կոստեցկայան էլ փաստեց, որ առաջին շարժական կլինիկան շուրջ երկամյա գործունեության շնորհիվ կարողացել է բավականին լավ արդյունքներ գրանցել մեր երկրում:
Հայաստանի նվիրաբերված առաջին կլինիկայի արդյունքների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նա նշեց, որ շարժական կլինիկայի բազայի վրա ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի բնակչությանը` մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքների անդամներին անվճար հիմունքներով տրամադրվում են ՄԻԱՎ վարակին առնչվող բժշկական ծառայություններ` պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները: Կլինիկայի շահագործումով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հասանելի է դարձել հեռավոր մարզերում, այն գյուղական համայնքներում, փոքր քաղաքներում, որտեղ դեռևս ցածր է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիությունը:
Կլինիկայի հագեցվածությունը թույլ է տալիս ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայությունները տրամադրել ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակում։ Դրա շնորհիվ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը դարձել է տրամադրվող ծառայությունների բաղադրիչներից մեկը` հնարավորություն տալով հաղթահարելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելուն խոչընդոտող որոշ բարդույթներ:
Շարժական կլինիկայում տրամադրվող ծառայությունների թվում են` ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունները, բժշկական խորհրդատվությունը: Ցանկացողներին և ցուցում ունեցողներին հնարավորություն է տրվում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում անցնելու այլ սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ: Դրանք կատարվում են արագ թեստավորման մեթոդով։ Արյունը վերցվում է մատից, իսկ հետազոտության արդյունքները տրամադրվում են 10-15 րոպեի ընթացքում: Շարժական կլինիկայի բազայի վրա իրականացվում են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:
Շարժական կլինիկայի շահագործման շնորհիվ զգալիորեն ավելացել է հետազոտվողների թիվը, բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը: Շահագործման 5 եռամսյակների ընթացքում կլինիկան աշխատել է հանրապետության 60 գյուղական և քաղաքային համայնքներում` կատարելով շուրջ 200 այց, որոնց ընթացքում միգրանտների, նրանց զուգընկերների և համայնքային բնակիչների շրջանում իրականացվել է 4.575 հետազոտություն ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ, կատարվել է մոտ 2.500 ուլտրաձայնային հետազոտություն:
Շարժական կլինիկայի հնարավորություններն օգտագործվում են նաև հանրային տարբեր միջոցառումների ժամանակ, որոնց նպատակը հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն է: Թեստավորման եվրոպական շաբաթվա, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա, ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվա շրջանակներում Երևանում և մարզերում անցկացված հանրային տարբեր միջոցառումների ընթացքում շարժական կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն է անցել 1.700 մարդ: Ընդհանուր առմամբ, կլինիկայում հետազոտվել է ավելի քան 6.000 մարդ:
Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կանխարգելման միջոցառումներում ընդգրկվել է ավելի քան 40 հազար աշխատանքային միգրանտ, միգրանտի զուգընկեր և համայնքային բնակիչ: ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ հետազոտություններ է անցել մոտ 24 հազար մարդ: Հետազոտվածներից մի քանի տասնյակի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ, նրանք վերցվել են դիսպանսերային հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրամադրմամբ։ ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած մեկ հղի կնոջ տրամադրվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շուրջ մեկ տասնյակ մասնագետներ պարգևատրվեցին պատվոգրով` վերջերս Նյու Յորքում կայացած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման շրջանակում Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի արժանացնելու գործում ունեցած ներդրման համար:
Առողջապահական համակարգին միջազգային ճանաչում և համբավ բերելու, ինչպես նաև երկարամյա գործունեության համար նախարարության հուշամեդալի արժանացավ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
12.07.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







