Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներն առողջապահական հարցեր են քննարկում

ՀՀ ԱՆ. Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներն առողջապահական հարցեր են քննարկում

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների  առողջապահության նախարարների  Մոսկվայում  այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահությանը և դեղագործությանն առնչվող մի շարք հարցեր: Օրակարգում էին «Դեղերի որակի երաշխավորման բնագավառում տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին»  Փոխըմբռնման հուշագրի և «ՍԾՏՀ տարածքի սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի նախագծերի ստորագրման հարցերը: ՍԾՏՀ անդամ երկրների ներկայացուցիչները  երկխոսություն են ծավալել ինչպես համաշխարհային առումով վտանգ ներկայացնող, այնպես էլ տարածաշրջանին հուզող առողջապահական խնդիրների վերաբերյալ:

 

Կարևորվել են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի համար համապատասխան պայմանների ստեղծման, դեղերի շրջանառության վերահսկման, դեղերի որակի երաշխավորման և տարածաշրջանի սանիտարական պաշտպանության խնդիրները:

«ՍԾՏՀ անդամ երկրները` լինելով հարևաններ, առողջապահական նմանատիպ խնդիրներ ունեն, որոնց լուծումը համատեղ գործողություններ է պահանջում»,-իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը։ Նա նաև կարևորել է դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության համատեղ ապահովումը։

Այս հանդիպումը կնպաստի երկրների դիրքորոշումների մերձեցմանը և առողջապահության բնագավառում ուղեցուցային տեղեկություններ կտրամադրի  ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման համար:

Նախատեսվում է ընդունել համապատասխան հռչակագիր:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ