ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կլոր-սեղան քննարկում`մարզային պատասխանատուների մասնակցությամբ
Առողջապահության նախարարության ներկայացուցիչների, ոլորտի մարզային պատասխանատուների, ինչպես նաև մարզային բուժհաստատությունների բժիշկների մասնակցությամբ կայացավ «Առողջապահական չափորոշիչների իրականացման հետ կապված խնդիրներ և իրավիճակի բարելավման հնարավորություններ» թեմայով կլոր-սեղան քննարկում, որը կազմակերպվել էր «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից:
Վերջին 8 տարվա ընթացքում «Վորլդ Վիժն Հայաստանը» Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում պարբերաբար կազմակերպել է համայնքների բնակչության և առաջնային օղակի բուժաշխատողների հանդիպումներ, որոնց ընթացքում վերհանվել են մոր և մանկան առողջապահական ծառայություններին առնչվող խնդիրները: Դրանցից շատերը լուծվել են ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում, իսկ ազգային մակարդակում լուծում ենթադրող խնդիրների քննարկման համար մարզեր են հրավիրվել առողջապահության նախարարության համապատասխան ոլորտների պատասխանատուները:
«Վերջին տարիների արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ բոլոր մարզերում միանման խնդիրներ են վերհանվում: Ուստի, նպատակահարմար գտանք կազմակերպել մեկ ընդհանուր կլոր-սեղան քննարկում Երևանում` բոլոր 6 մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Առողջապահության ոլորտի պատասխանատուները մարզերի ներկայացուցիչների հետ կքննարկեն առողջապահական չափորոշիչների իրականացման խնդիրները և միասին կփորձեն գտնել դրանց հնարավոր լուծումները», - իր ողջույնի խոսքում նշեց «Վորլդ Վիժն Հայաստանի» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ շեշտեց. «Սա եզակի հնարավորություն է հասկանալու, թե մարզերում ինչ խնդիրներ կան, ինչ հարցերի են բախվում, որոնք մենք երբեմն հեռվից ավելի վատ ենք տեսնում: Շնորհակալություն եմ հայտնում «Վորլդ Վիժնին», որը ստեղծում է այսպիսի մեխանիզմներ մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված մեր ծրագրերը տեղ հասցնելու, ավելի լավ իրականացնելու համար»:
Շուրջ երեք ժամ տևած քննարկման ժամանակ վերլուծվեցին ՀՀ մարզերում մանկական նեղ մասնագետների, ուղեգրման գործընթացի, պետպատվերի շրջանակներում դեղերի տրամադրման, լաբորատոր գործիքային հետազոտությունների, մանկական սկրինինգների, ծնողական կրթության կենտրոնների, գործավարության վերաբերյալ խնդիրները: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները բարձրացված հարցերին տվեցին պարզաբանումներ, ինչպես նաև լսեցին մասնակիցների առաջարկները` ուղղված ոլորտի բարելավմանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ «Վորլդ Վիժն Հայաստանը» կամփոփի առաջարկները և կներկայացնի առողջապահության նախարարություն` հետագա բարելավման քայլեր իրականացնելու նպատակով:
21.06.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







