ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը հարող հրատապ հարցեր. Գևորգ Յաղջյան
Հայաստանում ս/թ մայիսի 4-ից գործում է բուժաշխատողների հավաստագրման նոր կարգ՝ համաձայն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում տեղ գտած խմբագրումների և փոփոխությունների:
Նոր կարգը ենթադրում է մասնագիտական հավաստագրում շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների միջոցով, որոնք բուժաշխատողները ձեռք են բերելու՝ պարբերաբար մասնակցելով դասընթացների, վերապատրաստումների, գիտաժողովների: Թեմային հարող հարցազրույց Մեդ-Պրակտիկը վարել էր դեռևս 2014 թվականին (Հայաստանում բժշկի շարունակական զարգացումը կենսականորեն կարեւոր պայման է) 1-ին համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գեւորգ Յաղջյանի հետ:
– Պարոն Յաղջյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա ոլորտին այս փոփոխությունը:
– Վաղուց ժամանակն էր ոլորտում նման փոփոխություն ունենալու, կարծում եմ՝ նույնիսկ, քիչ ուշացել ենք: 2007 թվականից ի վեր հարցը բարձրացվում էր տարբեր հարթակներում, և մենք անընդհատ կրկնում էինք, որ չի կարող լինել բժշկական համակարգ, որտեղ մասնագետները չունեն կրթությունն ավարտելուց հետո գիտելիքի շարունակական ձեռքբերման և չափման ձև: Այս օրենքը պարտադրում է բժիշկներին անցնել վերապատրաստումներ, ստանալ կրեդիտներ և դրանց հիման վրա՝ աշխատանքի հնարավորություն: Ներդրված է հավաստագրման մեխանիզմ, սակայն, իմ անձնական կարծիքով, անհրաժեշտ է նաև լիցենզավորման համակարգի ներդրում: Այս պահի դրությամբ՝ համակարգը դեռևս բավականին լիբերալ է, ոչ այնքան խիստ:
– Նոր համակարգը ինչպե՞ս կանդրադառնա բուժաշխատողների մասնագիտական գործունեության վրա:
– Ոլորտում կան բժիշկներ, ովքեր տասնյակ տարիներ ոչ մի վերապատրաստում չեն անցել, չեն մասնակցել կոնֆերանսների: Կարծում եմ՝ սա կլինի մասնագիտական աճի, առաջընթացի խթանում: Նոր համակարգը լայն դաշտ է բացում նաև կազմակերպությունների համար՝ անցկացնելու կրեդիտավորված գիտաժողովներ:
Նմանատիպ օրենք արդեն հաջողությամբ ներդրված է մի շարք երկրներում: Նշեմ, որ եվրոպական բազմաթիվ երկրներում գործում է խիստ լիցենզավորում, նաև՝ ԱՄՆ-ում:
– Բժիշկների շրջանում դժգոհություն չի՞ նկատվում:
– Դեռևս չունենք հետազոտություն, բայց չեմ կարծում, որ բոլորը միանշանակ կողմ են այս փոփոխությանը: Կան տարբեր պատճառներ, և առաջինը, կարծում եմ, մշտապես սովորելու պարտադրանքն է: Ի դեպ, ստեղծված է «Շարունակական բժշկական կրթության կրեդիտային համակարգի կարևորությունը գնահատող հարցաշար», որին յուրաքանչյուր բժշկի մասնակցությունը կնպաստի Հայաստանում արդի պահանջներին համապատասխան ՇԲԿ և ՇԲԿ կրեդիտային համակարգի ներդրմանը:
– Յուրաքանչյուր նոր կարգի ներդրում սովորաբար փուլային ընթացք է ունենում: Ինչպե՞ս եք պատկերացնում այս նախագծի կյանքի կոչումը պրակտիկայում:
– Այո՛, սովորաբար նման մեկնարկները տրվում են պիլոտային կերպով: Օրինակ՝ Ռուսաստանն ութ շրջաններում անցկացրել է պիլոտային փուլը, և արդյունքների հիման վրա՝ արդեն սկսում են լիցենզավորումը: Մենք ևս նախ կունենանք պիլոտային շրջան:
Թեմայի շուրջ մանրամասն` ստորև, հավելվածում.
Тема: Концепция здравоохранения 2020 в Армении
Автор: Геворг Ягджян
Օգտվելով առիթից Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է Գևորգ Յաղջյանին օրերս նշած ծննդյան տոնի առիթով և ցանկանում հատկապես բժշկի շարունակական կրթության զարգացման ոլորտում իր յուրօրինակ, առաջադեմ գաղափարների իրականացում Հայաստանում:
17.05.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







