Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կառավորությունն ընդունել է ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության 2016-2020 թթ ռազմավարությունը. news.am

Կառավորությունն ընդունել է ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության 2016-2020 թթ ռազմավարությունը. news.am

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության եւ սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարվել է` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության եւ սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությունն  ապահովող  միջոցառումների ծրագիրը եւ այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հավանության։

Նոր ռազմավարությամբ, մասնավորապես, նախատեսվում է.

1) Կառուցվածքային փոփոխություններ, որոնք պետք է բխեն շտապ բժշկական օգնության առավել արդյունավետ կազմակերպման սկզբունքից եւ կրեն շարունակական բնույթ:

2) Երեւանում եւ Հայաստանի Հանրապետության մարզերի խոշոր քաղաքների շտապ բժշկական օգնության բրիգադներում մասնագիտացված բրիգադների, այդ թվում` մանկաբուժական, ձեւավորում:

3) Առողջության առաջնային պահպանման օղակի ուժեղացում, աշխատանքի սկզբունքների վերանայում` շեշտադրելով  կանխարգելումը եւ քրոնիկ հիվանդների պատշաճ շարունակական հսկողությունը, գործընթացի հիմքում դնելով ըստ կատարված աշխատանքի որակի վարձատրման սկզբունքը:

4) Երեւանի բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում եւ 3-րդ մակարդակի բաժանմունքներ ունեցող բժշկական հաստատություններում վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության ծառայությունների արդիականացում։

5) Շտապ բժշկական օգնության ավտոպարկի շարունակական նորացում եւ ժամանակակից սարքավորումներով եւ դեղարկղով ապահովում:

6) Հայաստանի Հանրապետության մարզերի շտապ բժշկական օգնության կայանների համալրում տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց  տրանսպորտային միջոցներով:

8) Կանչերի ընդունման եւ փոխանցման բազմամակարդակ (տարամակարդակ) միասնական համակարգչային համակարգի ներդրում անկախ բժշկական օգնության ծառայության ենթակայությունից:

12) Միասնական տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվետվական-վերլուծական ծրագրերի ներդրում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ