Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում իրականացվելու է բնակչության առողջապահական կարիքների գնահատում. 1in.am

Հայաստանում իրականացվելու է բնակչության առողջապահական կարիքների գնահատում. 1in.am

ՀՀ առողջապահության նախարարությունը 2016 թվականին առանձին ոլորտներում կիրականացնի հանրապետության բնակչության առողջապահական կարիքների գնահատում: Այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում:

Գերակա խնդրի կատարման արդյունքում ակնկալվում է ունենալ բնակչության առողջապահական կարիքների գնահատման մեթոդաբանություն, որը սկզբնական փուլում նախատեսվում է կիրառել շաքարային դիաբետի և ուղեղի արյան շրջանառության խանգարման հետևանքով առաջացած սիրտ-անոթային հիվանդությունների մասով հանրապետության բնակչության (տնային տնտեսությունների) առողջապահական կարիքների գնահատման համար, իսկ հետագայում այն կիրառելով նաև այլ հիվանդությունների կարիքների գնահատման ուղղությամբ: Նշված հիվանդությունները ընտրվել են` հաշվի առնելով հանրապ ետության բնակչության հիվանդացության և մահացության պատճառներում դրանց զգալի տեսակարար կշիռը:

Ըստ առողջապահության նախարարության, իրականացված աշխատանքները թույլ կտան առավել արդյունավետ մշակել առողջապահության ոլորտի քաղաքականությունը, տնօրինել պետական բյուջեից հատկացվող ռեսուրսները և բարձրացնել դրանց ծախսման արդյունավետությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ