ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կարևորվեցին մասնագետ-գիտնականների կարծիքներն ու առաջարկները
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջատար և գլխավոր համաճարակաբանների, վարակաբանների, իմունոլոգների հետ քննարկեց աշխարհում և հանրապետությունում վարակների հետ կապված մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և առաջիկա անելիքները։
Մասնագետները շեշտեցին, որ նախարարությունը լուրջ աշխատանքներ է կատարել գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի վերահսկման և կառավարման ուղղությամբ։ Ներկայացվեց, որ դեռևս 2015թ. սեպտեմբերին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների բժիշկներն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ հատուկ վերապատրաստվել են գրիպի ու դրա բարդությունների բուժման ուղղությամբ։ Ընդ որում, առաջին անգամ կրթական գործընթացը եղեել է ոչ միայն թեմատիկ, այլև գործնական։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ անցած տարվա դեկտեմբերին կազմակերպվել է նաև գրիպի տարեկան աշխատաժողով` Երևանի և մարզերի վարակաբանների ու համաճարակաբանների մասնակցությամբ։ 2015թ. դեկտեմբերի 30-ին ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբի կողմից ձեռնարկված կանխարգելիչ, կազմակերպական և բուժական աշխատանքների արդյունքում բարձրացվել է բնակչության զգոնությունը։ Մարդկանց` բժշկական հաստատություններ շուտ դիմելու շնորհիվ հնարվորինս քիչ թվով ծանր դեպքեր են արձանագրվել, հարյուրավոր մարդկանց կյանք փրկվել է մասնագետների բարձր պատրաստվածության շնորհիվ։
Արմեն Մուրադյանը գիտնական-մասնագետների հետ քննարկեց ինչպես գրիպի, մասնավորապես` H1N1-ի բուժման արդյունավետությանն, այնպես էլ` աշխարհի մի շարք երկրներում արձանագրված զիկա տենդի և այլ վարակների ներթափանցման հնարավորությունները։ Մասնագետները նշեցին, որ զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել։ Սակայն Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա մեկնողներին անհրաժեշտ է իրազեկել։ Չեն բացառվում ներկրվող դեպքերը։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման ուղղությամբ:
«Գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժական ծառայություններն, անկախ ունեցած ներուժից, իրենց պարտականությունները կատարում են մասնագիտական և մարդկային բարձր պատասխանատվությամբ։ Ամփոփելով անցած ճանապարհը` մենք պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք նոր մարտահրավերները հաղթահարելու համար»,-ասաց Արմեն Մուրադյանը` կարևորելով և ակնկալելով մասնագետ-գիտնականների կարծիքներն ու առաջարկները։
04.02.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







