ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նոր տեխնոլոգիաներն ու դեղերը հասանելի են դառնում Հայաստանի ուռուցքային հիվանդներին. oncology.am
Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոն մտնելիս` առաջինը նկատում ես դիմացի պատի որմնաքանդակը: Սա դեռեւս 1981 թվականին կառուցված շենքի ինքնատիպ անձնագիրն է, անցյալի փոքրաթիվ մասնիկներից մեկը, որոնք այստեղ խնամքով պահպանվում են։ Մնացած ամեն ինչ փոխում է իր դեմքը` ժամանակի պահանջներին համապատասխան. կենտրոնը վերանորոգվում է եւ արդիականացվում: Նոր ընդարձակ ընդունարան, որտեղ այլեւս անցյալի կուտակումներ չկան, վերանորգված բաժանմունքներ եւ, ամենակարեւորը, նոր, ժամանակակից տեխնիկա:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը նշում է, որ արդեն մի տարի է, ինչ վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ են տարվում:
«Մեկ տարվա ընթացքում հիմնական մասնաշենքի մեծ մասը վերանորոգվել է։ Բացի այդ կենտրոնը համալրվել է նորագույն տեխնիկայով։ 2015 թվականին կենտրոնը ձեռք է բերել երկու նոր սոնոգրաֆ, ԿՏ, եւ նորագույն Տոշիբա մակնիշի ռենտգեն ապարատ», – ասում է նա։
Ըստ տնօրենի, կենտրոնը նաեւ օգնում է հիվանդներին թանկարժեք դեղորայքի ձեռք բերման գործում։ «Վերջին ժամանակահատվուծում հաջողվեց Առողջապահության նախարարության հետ, Հայ օգնության ֆոնդի գործունեության շնորհիվ հումանիտար ճանապարհով ձեռք բերել «Ավաստին» դեղամիջոցի 780 սրվակ։ Այն արդեն մեկ շաբաթ է տրամադրում է հիվանդներին անվճար։ Շուկայական արժեքը այդ դեղամիջոցի կազմում է 800 000–1 000 000 դրամ», – ասում է Արմեն Տանանյանը։
Toshiba մակնիշի ռենտգենյան նոր սարքը նախորդներից տարբերվում է նրանով, որ անալոգաթվային է եւ հեռակառավարվող:
«Բժիշկը գտնվում է հարակից սենյակում, չի ճառագայթվում, եւ դա բարձրացնում է եւ աշխատանքի որակը, եւ ապահովում է աշխատող պերսոնալի անվտանգությունը», – ասում է ռենտգենային ախտորոշման բաժանմունքի ղեկավար Արմեն Գիշյանը։
Ճառագայթային ախտորոշման բաժանմունքում ծանոթացնում են եւս մի հետաքրքիր սարքի. գծային էլեկտրոնային արագացուցիչ, որը կենտրոնը ստացել է ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցության շրջանակում: Այն եռաչափ ճառագայթման հնարավորություն է տալիս:
«Դա նշանակում է, որ մենք կարող ենք ուռուցքին մոտեցնել մաքսիմալ դոզան, մինիմալ վնաս հասցնելով շրջակա նորմալ հյուսվածքներին։ Մենք թիրախին հասցնում ենք մեր ուզած չափաբաժինը, որը կարող է ոչնչացնել կամ կայունացնել ուռուցքի աճը», – ասում է ճառագայթային բաժանմունքի ղեկավար Սամվել Քարամյանը։
Այս սարքը մի առանձնահատկություն եւս ունի. դրա մեջ ներկառուցված է հիվանդի ճիշտ դիրքավորման համար նախատեսված ռենտգենոլոգիական սարքավորում:
Կենտրոնը ձեռք է բերել նաեւ սպեկտ-գամմա-խցիկ ներքին օրգանների սցինտիգրաֆիայի համար: Ուռուցքաբանության մեջ այն հիմնականում օգտագործվում է ոսկրային համակարգի ուռուցքների եւ մետաստազների ախտորոշման նպատակով:
Քիմիաթերապիայի բաժանմունքը բազմամարդ է: Սպասում են հերթական չափաբաժինը ստանալու իրենց հերթին, այդ թվում ` Ավաստին դեղամիջոցի, որի մասին խոսում էր տնօրեն Արմեն Տանանյանը: Նկարահանող խմբին տեսնելով` մարդիկ շտապում են իրենց խնդիրները ներկայացնել. պետությունը քիչ է վճարում, դեղամիջոցները թանկ են… Մինչդեռ բուժանձնակազմի նկատմամբ հիվանդները հատուկ վերաբերմունք ունեն։ Ասում են` նրանք իսկական հերոսներ են։
25.01.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







