ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ հանձնարարականով «Գյումրու ԲԿ» էր այցելել ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբանը
Հունվարի 10-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալների, գլխավոր վարակաբան Արա Ասոյանի գլխավոր, համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցի եւ «Գյումու բժշկական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Իսահակայանի մասնակցությամբ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Նախարարին ներկայացվել է թոքաբորբով եւ սուր շնչառական հիվանդություններով քաղաքացիների շարժը «Գյումրու ԲԿ»-ում:
Արմեն Մուրադյանի հանձնարարականով հունվարի 11-ին աշխատանքային այցով Գյումրու բժշկական կենտրոնում էր ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Վերջինս «Գյումրու ԲԿ»-ի տնօրեն Արմեն Իսահակայանի, փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, թերապիայի բաժանմունքի վարիչ Ժաննա Հովսեփյանի, համաճարակաբան Արմինե Անդրյանի, ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Կարինե Թայիրյանի, նույն կառույցի համաճարակաբան Զեմֆիրա Աբգարյանի եւ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության ավարտից անմիջապես հետո ՀՀ գլխավոր վարակաբանը հետազոտել է «Գյումրու բժշկակակն կենտրոն»-ում ստացիոնար բուժում ստացող թոքաբորբով հիվանդներին եւ տվել է համապատասղան ցուցումներ:
Խորհրդակցության արդյունքները ներկայացվել է Շիրակի մարզպետ Ֆելիքս ցոլակյանին:
Հավելենք, որ հունվարի 13-ի դրությամբ «Գյումրու բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 21 թոքաբորբով հիվանդ, որոնցից երկուսը եւ մեկ հղի գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդներին արհեստական շնչառության սարքեր միացված չեն, առողջական վիճակները գնահատվում է բավարար:
![]() |
«Գյումրու բժշկական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին
13.01.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ








