ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պարզաբանվեցին սուր շնչառական վարակներին վերաբերող հարցերը
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը վերահսկելի է և այն բոլոր միջոցառումները, որոնք կատարվում են նախարարության կողմից` համարժեք են եվրոպական տարածաշրջանի հետ: Նա պարզաբանեց, որ պարզապես առկա է սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացում: Վահան Պողոսյանի խոսքով` նաև ԶԼՄ-ների հետ համագործակցության և համատեղ աշխատանքի շնորհիվ է, որ հաջողվել է տոնական օրերին բարձրացնել բնակչության զգոնությունը և իրականացնել լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ:
Նա հորդորեց լրագրողներին թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և չտարածել հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ: Նախարարի տեղակալն ընդգծեց, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությունուն ստեղծված արագ արձագանքման խումբը, առողջապահական ողջ համակարգը տոնական օրերին աշխատել է արտահերթ ռեժիմով:
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ սեզոնային գործոնով պայմանավորված գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում առկա է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև եվրոպական տարածաշրջանի այլ երկրներում: Նրա խոսքով`բարձրացման պատճառներից մեկը եղանակային պայմանների վատացումն էր, ինչպես նաև տոնական օրերին ակտիվ շփումները: Արտավազդ Վանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրավիճակը լիովին վերահսկելի է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Բանախոսները ևս մեկ անգամ կոչ արեցին բնակչությանը հետևել նախարարության հորդորներին, չզբաղվել ինքնաբուժմամբ և հնարավորինս վաղ փուլերում դիմել բժշկական օգնության հատկապես առողջության պահպանման առաջնային օղակում: Նրանք պատասխանեցին լրագրողների հարցերին, պարզաբանեցին թեմային առնչվող հարցերին:
Ամենօրյա համայցերի, տեղեկատվության հավաքագրման և դրանց վերլուծության արդյունքում մասնագետները փաստել են, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա, արձանագրվում է սեզոնային բարձրացում, որը պայմանավորված է եղանակային ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ, ինչպես նաև տոնական օրերի մեծ շփումներով:
Նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ աշխատանքները տանում է երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական։
Կանխարգելիչ միջոցառումներից կարևոր էր վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով դպրոցական և նախադրոցական հիմնարկներում արձակուրդների երկարաձգումը մեկ շաբաթով։ ԱՀԿ-ի հետ համատեղ դեռ անցած տարվա սեպտեմբերից կազմակերպվել է սեմինար` նվիրված վերականդանացման բաժանմունքներում գրիպի բարդություններից հիվանդների բուժմանը, ինչպես նաև տարեկան աշխատաժողով` նվիրված գրիպին, մասնավորապես 2015-2016թթ. սեզոնի առանձնահատկություններին։ Բացի այդ խոցելի խմբերի շրջանում իրականացվել են պատվաստումներ։ Այս գործընթացը շարունակվում է։
Մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատել Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը, նախարարությունն ուժեղարել է համագործակցությունը մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ` հատկապես դժվարանցանելի բնակավայրերում հղիներին և հիվանդներին ժամանակին բուժհաստատություններ հասցնելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու գործում։
Պետք է նշել, որ նախարարության կողմից տոնական օրերին կատարված իրազեկման աշխատանքների արդյունքում այս ընթացքում մեծացել է դիմելիությունը ինչպես բժշկական օգնության առաջնային օղակում, այնպես էլ` հիվանդանոցներում։ Արդյունքում` իջել է ծանր դեպքերի քանակը։
Սուր շնչառական վարակներով պայմանավորված վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում հրավիրվել են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվել է ընթացիկ իրավիճակը, տրվել են համապատախան լուծումներ։
ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչությունն ուժեղացրել է վերահսկողությունը բժշկական կազմակերպություններում սանիտարական նորմերի պահպանման նկատմամբ:
Նախարարությունն այս օրերին փորձել է մեծացնել բնակչության զգոնությունը։ Քանզի գրիպի ցանկացած տեսակ կարող է հանգեցնել տարբեր բարդությունների։ Այս առումով առավել խոցելի են հղիները, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև քրոնիկ հիվանդները։
Արձանագրված թոքաբորբերը հիմնականում ուշ դիմելիության և ինքնաբուժման հետևանք են:
Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 855 հիվանդ։
Նրանցից 672-ը մինչև 18 տարեկան է, 101-ը` հղի։ 77 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։ Նրանց բուժման ընթացքը գտնվում է նախարարի մշտական ուշադրության ներքո։
Հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք պայքարելու համար Երևանի և մարզերի բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:
12.01.2016
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







