ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արդյունավետ հանդիպումներ միջազգային փորձագետների հետ
ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ Հայաստան էր ժամանել 14 փորձագետից բաղկացած պատվիրակություն` զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարում ներգրավված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու, բժշկական և այլ կազմակերպություններ այցելելու, քիմիական, կենսաբանական, ճառագայթող ու միջուկային ոլորտներում, մասնավորապես` արտակարգ իրավիճակները կանխարգելելու, դրանց արձագանքելու կարողությունների հարցում հայկական կողմի պատրաստվածության համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով:
Ողջունելով նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում փորձագետների հետ կազմակերպվեց հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ԱՆ աշխատակազմի արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի, ՀՀ ԱՆ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի, ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում առողջապահության ոլորտի մասնագետները համառոտ ներկայացրեցին արտակարգ իրավիճակների դեպքում, վարակիչ հիվանդությունների վերահսկման, հիվանդանոցների գործողությունների, քիմիական, կենսաբանական, ճառագայթող և միջուկային նյութերի կետ կապված պատահարների ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքելու կարողություններն ու հայկական կողմի պատրաստվածությունը:
Առողջապահության ոլորտում գնահատում իրականացնող փորձագետները այցելեցին ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, «Արմենիա» ՀԲԿ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տեղում ծանոթացան քիմիական, կենսաբանական, ճառագայթող և միջուկային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բժշկական կազմակերպությունների կարողությունների և պատրաստվածության հետ: Միաժամանակ, ճշգրտվեցին բժշկական կենտրոնների հնարավորությունները, անհրաժեշտ սարքավորումներով հագեցվածությունը և կարիքները:
Հանդիպումների ընթացքում կողմերը ծրագրեցին հետագա համագործակցության հինական ուղղությունները:
15.12.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







