Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Անպտղության բուժումն ու կանխարգելումն` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Անպտղության բուժումն ու կանխարգելումն` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ պետական պատվերի շրջանակում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին անպտղության բուժման և հաղթահարման հնարավոր ուղիները։

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրեց, որ ՀՀ վիճակագրության ազգային ծառայության տվյալներով 2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կա 20-45 տարեկան 602 650 կին։ Հաշվի առնելով անպտղության տարածվածության հաճախականությունը (14,9%)` կարելի է կանխատեսել, որ 89 795 կին կարող են ունենալ անպտղություն։ Վիճակագրական տվյալներով նրանցից 30 հազարի մոտ անպտղությունն առաջնային է, երբ կինը երբևէ չի հղիացել, իսկ 60 հազարի մոտ` երկրորդային, երբ կինը չի կարողանում ունենալ ցանկալի երկրորդ, երրորդ կամ չորրորդ երեխան։

Նաև ներկայացվեցին, թե որոնք են անպտղության պատճառները, ինչ բուժումներ են իրականացվում տարբեր ախտորոշումների դեպքում։ Նշվեց, որ մասնագիտական վերլուծությամբ ժամանակակից հետազոտման և բուժման կարիք ունի շուրջ 54 հազար, իսկ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների` 35 հազար կին։

«Մենք պետք է մանրամասն ուսումնասիրենք, թե որոնք են հիմնական թիրախները և ինչ ուղղվածությամբ տանենք աշխատանքները»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ անհրաժեշտ է իրականացնել թե՛ այնպիսի ծրագրեր, որոնք կարճ ժամանակում կնպաստեն անպտղության բուժմանը` բարելավելով ծնելիության ցուցանիշը և թե՛ հեռահար ծրագրեր, որոնք կապահովեն դեռատի աղջիկների վերարտադրողական առողջության բարելավմանը, աբորտների և սեռավարակների կանխարգելմանը։

Արմեն Մուրադյանը հանձնարարեց առաջարկներ ներկայացնել, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր ֆինանսական եղած միջոցներով առավել մեծ արդյունքներ ստանալ։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ