ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվեցին Շիրակի մարզի առողջապահական խնդիրները
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Շիրակի մարզի առողջապահական խնդիրները։ Նախարարին ներկայացվեցին ինչպես մարզի առողջապահական կարևոր ցուցանիշները, մասնագետներով և սարքավորումներով ապահովվածությունը, իրականացվող բժշկական ծառայությունների ծավալները, նախարարության նախաձեռնությամբ 2015թ. մեկնարակած ծրագրերի ընթացքը, այնպես էլ` կատարված ուսումնասիրությունների արդյունքները։
«Մեր նպատակն է, որ ամբողջական պատկերացում ունենանք մարզերում առողջապահական խնդիրների մասին և դրանց լուծման օպտիմալ ճանապարհներ գտնենք»,-նշեց Արմեն Մուրադյանը` առանձնակի կարևորելով բժշկական օգնության որակի, այդ թվում` ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարը և սանիտարահամաճարակային նորմերի ապահովումը, ինչպես նաև եղած միջոցների արդյունավետ օգտագործումը։
Այնուհետև ոլորտ առ ոլորտ քննարկվեցին առկա հնարավորությունները, ցուցանիշներն ու խնդիրները։ Մանրամասն վերլուծվեցին վիրաբուժական, դիալիզի, մանկական, մայրական, ծննդօգնության, դատաբժշկական և այլ ծառայությունների տեղաբաշխվածությունը, կադրերով ու սարքավորումներով ապահովվածությունը և խնդիրները։
ՀՀ ԱՆ գլխավոր և առաջատար մասնագետներին հանձնարարվեց տեղում մանրամասն ուսումնասիրել բժշկական առանձին ծառայությունների իրականացումը և հանդես գալ դրանց բարելավման առաջարկություններով։
Արմեն Մուրադյանը մարզի առողջապահական ոլորտի պատասխանատուներին և բժշկական կենտրոնների ղեկավարներին հորդորեց ծավալել բժշկական այնպիսի ծառայություններ, որոնց անհրաժեշտությունն ու հնարավորություններն ակնհայտ են։ Դա մի կողմից կլրացնի առկա բացը, մյուս կողմից` հնարավորություն կստեղծի հոգալ հիվանդանոցների պահպանման հոգսերը։ Նախարարն առաջարկեց ըստ առանձին ծառայությունների նման քննարկումներ կազմակերպել նաև մարզում` փորձելով գտնել եղած հնարավորություններն ու միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու լուծումներ։
Որոշվեց նախարարությունում հաջորդ քննարկումը կազմակերպել հանձնարարված ուսումնասիրություններն իրականացնելուց հետո։
07.10.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







