ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Երազում եմ գա այն օրը, երբ յուրաքանչյուր կին, տանը նստած, կստանա ծրար, որում կներկայացվի կրծքագեղձի պարտադիր անվճար հետազոտման և կանխարգելման մասին իրազեկություն». oncology.am
2015-ի սեպտեմբերի 4-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմոզիումին մասնակցեցին կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում:
Նրանց թվում էր Սուսաննա Սերոբյանը ք. Երևանից: Հոգեբանական և ֆինանսական դժվարին փուլերից հետո նրան սպասվում էր բուժման արդյունավետ ելք: Ժամանակը ցույց տվեց, որ Սուսաննայի համար հիվանդությունը հաղթահարելի է: Ինչպես ինքն է նշում. «Հանուն ընտանիքիս իրավունք չունեմ խնդիրը չհաղթահարել և առաջ չգնալ»: Իսկ առաջ գնալու հետ կապված Սուսաննան դեռ շատ երազանքներ ու ցանկություններ ունի, որոնց մասն է կազմում կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու համար կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նման խնդիր ունեցող կանանց ինտեգրումը հասարակության մեջ, տարբեր սիմպոզիումների կազմակերպումը և բազմաթիվ այլ խնդիրների հաղթահարումը: Այդ առումով Սուսաննան արդեն իսկ որոշակի քայլեր է նախաձեռնել՝ մասնակցելով սիմպոզիումին: – Կրծքագեղձի քաղցկեղն անկոչ հյուրի պես ե՞րբ «այցելեց»:
– Խնդիրն ինձ անակնկալի բերեց պատահաբար, 2011 թ. դեկտեմբերի 15-ին, չնայած այն հանգամանքին, որ իմ առողջության նկատմամբ հետևողական եմ եղել ու պարբերաբար, տարին մեկ անգամ այցելել եմ բժշկի՝ կանխարգելիչ հետազոտության: Ես 43 տարեկան էի: Այնպես ստացվեց, որ վերջին երկու տարում չգնացի հետազոտության, և ժամանակային հենց այդ կտրվածքում հայտնվեց խնդիրը:
– Այդ պահին ի՞նչ զգացիք…
– Վախ, հուզմունք, սարսափ…
– Խնդիրը հաղթահարելու համար բուժման ի՞նչ ուղի անցաք:– Անցել եմ բարդ ու ծանր ուղի: Բուժումս իրականացվել է ամենաժամանակակից մեթոդներով, որոնք անմատչելի են շատերիս համար: Ստիպված դիմել ենք մեր բարեկանմներին, ընկերներին, ովքեր հնարավորինս օգնել են գումարով, դեղերի ձեռքբերումով: Բուժվել եմ Հայաստանում, ցավոք, պետության կողմից օժանդակությունը մեծ չէր նման խնդիր ունեցողների համար: Տարել եմ վիրահատություն, անցել քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա:
– Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա:
– Հիմա առողջ եմ: Ամուսնացած եմ, ունեմ եռյակ տղա, նրանք 11 տարեկան են, հանուն նրանց իրավունք չունեի չհաղթահարել… Ներկայում անհրաժեշտ է հետևողականորեն այցելել բժշկին:
– Որպես խնդիրը հաղթահարած անձ, Ձեր խոսքն՝ ուղղված գեղեցիկ սեռին:
– Մեր կանանց խորհուրդ կտամ անպայման հետևեն իրենց առողջությանը և թույլ չտան, որ խնդիրը հասնի ծայրահեղ լուծման: Անգամ առողջ կանայք պետք է գոնե տարին մեկ անգամ այցելեն բժշկի, քանի որ ոչ-ոք ապահովագրված չէ խնդրից: – Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելուց հետո խնդրին առնչվող ի՞նչ բաց հարցեր եք տեսնում:
– Խնդիրների մեծ մասն առաջանում են անիրազեկվածությունից: Առհասարակ, կրծքագեղձի քաղցկեղի խնդիրը կարելի է բաժանել երեք փուլի: Առաջինը և ամենակարևոր փուլը կանխարգելումն է, որտեղ պետության դերը շատ կարևոր է: Երազում եմ գա այն օրը, երբ յուրաքանչյուր կին, տանը նստած, կստանա ծրար, որում կներկայացվի կրծքագեղձի պարտադիր անվճար հետազոտության և կանխարգելման մասին տեղեկություն: Մեր երկրի առողջապահական համակարգն առայժմ մասամբ է կարողանում աջակցել այս խնդրին: Ուստի մեր ջանքերն հարակվոր է ուղղել այս խնդրի մասին բարձրաձայնելուն: Քաղցկեղը մեր հասարակության սոցիալական խնդիրներից է: Երկրորդ կարևոր փուլը բուժվող հիվանդների իրազեկվածության խնդիրն է, որի պակասն առավել ապրումների տեղիք է տալիս: Նրանց անհրաժեշտ է ունենալ ուղեցույց: Երրորդ խնդիրը բուժված հիվանդների հասարակություն վերաինտեգրվելու խնդիրն է: Ազգային տեսակով պայմանավորված, շատերը թաքցնում են խնդիրը թե՛ հայտնաբերումից և թե՛ բուժումից հետո:
Այսպիսով, հասարակությունը չի տեղեկանում բուժման արդյունավետ ելքերի մասին, և շրջանառվում է միայն վատ ելքերին վերաբերող տեղեկատվություն: Այս բացը հնարավոր է ծածկել՝ կազմակերպելով ֆլեշմոբ, հեռուստատեսային հաղորդումներ, սոցիալական գովազդ և այլն: Շատ կարևոր է կազմակերպել սեմինարներ, որտեղ կհանդիպեն բժիշկ-հիվանդ-ապաքինված հիվանդ եռյակը:
Որպես կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կին ու ԵվրոպաԴոննա կազմեկերպության անդամ, իմ հետագա գործունեությունն ուզում եմ նվիրել կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
09.09.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







