Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀԱՆ. Կարևորվեց դեղերի անվտանգության և որակի ապահովումը

ՀՀԱՆ. Կարևորվեց դեղերի անվտանգության և որակի ապահովումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված հարցեր։

ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեններ Լիլիթ Ղազարյանը և Ալբերտ Սահակյանը ներկայացրեցին, թե դեղերի գրանցման, ներմուծման և շրջանառության օրենսդրական կարգավորումներն ինչ փոփոխությունների կենթարկվեն «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումից հետո։

Անդրադարձ կատարվեց նաև դեղերի զուգահեռ ներմուծման հետ կապված խնդիրներին։ Քննարկման արդյունքում առաջարկներ եղան փոփոխություններ կատարել դեղերի զուգահեռ ներմուծումը կարգավորող իրավական ակտերում` դեղերի անվտանգությունը, արդյունավետությունը և որակն ապահովելու նպատակով։

 

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ