Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Բարձրակարգ բժիշկը հսկայական արժեք է, և եթե այսօր չարժևորենք այն, ապա վաղը կարող ենք կանգնել մասնագիտական կոլապսի առջև

Բարձրակարգ բժիշկը հսկայական արժեք է, և եթե այսօր չարժևորենք այն, ապա վաղը կարող ենք կանգնել մասնագիտական կոլապսի առջև

2015թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարության մանկաբարձա-գինեկոլոգիական խորհրդի նիստը, այն վարեց  նախարար Ա.Ա. Մուրադյանը:

 

Նիստին ներկա էի ես՝ «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Ա.Գ. Չարչյանը, կատարվեց հանգամանալից վերլուծություն: Նախարարը պահանջեց խիստ, անաչառ և մասնագիտական վերլուծություն յուրաքանչյուր դեպքի քննարկման համար: Քննարկման ժամանակ նշվեց նաև, որ անհարգի ձևով նսեմացվում է բժշկի, բուժաշխատողի հեղինակությունը: Ստեղծված լրատվական դաշտն այսօր հակված է պախարակելու, անտեսելով այն հսկայական աշխատանքը, որ կատարվում է  բժշկական  հասարակության կողմից` նախարարի գլխավորությամբ: Իմ կարծիքով բարձրակարգ բժիշկը հսկայական արժեք է, և եթե այսօր չարժևորենք այն, ապա վաղը կարող ենք կանգնել մասնագիտական կոլապսի առջև: Ինչ խոսք, ցանկացած բացթողում, թերացում կամ բժշկական սխալ, առավել ևս հանցագործություն (խստագույնս պետք է տարբերակել անփութության հետևանքով բացթողումները և թերացումները՝ կանխամտածված սխալից ու հանցագործությունից) պետք է ստանա իր իրավական, մասնագիտական և բարոյական գնահատականը: Այսօր նախարարությունը կանգնած է այդ ուղղու վրա և անում է հնարավորինը, կանոնակարգելու բուժական սկզբունքները, սատարելով հանրապետության բուժական անձնակազմին, սակայն, միևնույն ժամանակ, պահանջելով բարձրակարգ բուժօգնություն: Այս ամենն. ի վերջո. համոզված եմ, դրական է անդրադառնալու երկրի հանրային առողջության վրա:

Հարգանքով`
«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Ա.Գ. Չարչյան

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ