Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Սննդամթերքի ժամկետի և որակի վերաբերյալ ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով. ՍԱՊԾ. 1in.am

Սննդամթերքի ժամկետի և որակի վերաբերյալ ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով. ՍԱՊԾ. 1in.am

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփ տեղեկանք է հրապարակել 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծառայության կողմից իրականացված ստուգումների մասին:

Ըստ հրապարակված տեղեկատվության՝ իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում և մշտադիտարկում, որից 30-ը՝ փաթեթավորված սննդամթերքի մակնշման պահպանման պայմանների և պիտանելիության ժամկետին ներկայացվող պահանջները գնահատելու, իսկ 14-ը՝ կենդանական ծագման մթերքի պահպանման պայմանների տեղափոխման և անասնաբուժական փորձաքննության իրականացման պահանջները գնահատելու նպատակով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քաղաքացիներից ստացված ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով՝ կազմելով թվով 144 ահազանգ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ժամկետանց սննդամթերքի իրացմանը, սննդամթերքի մակնշմանը և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը ներկայացվող պահանջների խախտումներին: Զգալիորեն աճել է նաև թեժ գծի միջոցով քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին տրվող խորհրդատվությունների քանակը: Հաշվետու ժամանակահատվածում տրվել է թվով 399 խորհրդատվություն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով շուրջ 3.5 անգամ:

ՍԱՊԾ մամլո ծառայությունը խնդրանք-հորդորով դիմում է ՀՀ քաղաքացիներին՝ խախտումներ նկատելու կամ բողոքներ ունենալու դեպքում ահազանգել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շուրջօրյա գործող թեժ գծին՝ +374 10 20 60 40 հեռախոսահամարով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. subscribe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ