ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում են Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը. erebouni.am
2003 թվականից մեկնարկել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքի և Կալիֆորնիայի UCLA համալսարանի համագործակցությունը՝ կոխլեար ներպատվաստման բնագավառում: Այս ծրագրի իրականցմանը նպաստել են Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը:
Այս օրերին «Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքում (ղեկավար՝ բ.գ.թ. Արթուր Շուքուրյան) իրականացվում են հերթական վիրահատությունները պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի և Ռուսաստանի Աուդիոլոգիական եւ լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանի մասնակցությամբ:
Վ. Բախշինյանի խոսքով, առաջին անգամ Հայաստանում վիրահատության ընթացքում օգտագործվել է wireless համակարգը. սովորաբար լսողական նյարդի ֆունկցիաների արձանագրումն իրականացվել է համակարգչի միջոցով:
Խոսելով կոխլեար իմպլանտների մասին, Վ. Բախշինյանը բացատրեց, որ մարդու ներքին ականջը` խխունջը, հարյուրավոր բջիջներ ունի, որոնք լսողական ապարատի հարյուրավոր ռեցեպտորներն են: Եվ, եթե ինչ-ինչ պատճառներով այդ ռեցեպտորների ապարատը մահանում է՝ ձայնը լսողական նյարդին փոխանցելը դառնում է անհնար: Կոխլեար իմպլանտը հնարավորություն է տալիս էլեկտրական իմպուլսի շնորհիվ լսել ձայնը:
Կալիֆորնիայի UCLA համալսարանի վիրաբույժ Ակիրա Իշիյաման, խոսելով «Էրեբունի» ԲԿ ՔԿԱ բաժանմունքի մասին, նշեց. «Հայաստանը տարածաշրջանի համար կարող է կոխլեար իմպլանտացիայի գլխավոր կենտրոն համարել: Ուժեղ թիմ է աշխատում՝ Արթուր Շուքուրյան, Վիգեն Բախշինյան…
Իշիյաման նաև ասաց, որ նոր սքրինինգային ծրագիր են սկսել նորածինների շրջանում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի մեծ արդյունքների հասնել: Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը, խոսելով կատարված վիրահատությունների մասին, ասաց, որ 2003 թվականից 81 վիրահատություն են իրականացրել, որին կգումարվի ևս 10-ը:
Տիկին Ագարակյանն ասաց, որ այսօր բավականին դժվար է գումար հայթայթելը՝ իմպլանտների համար: «Իմ անձնական ուժերով, երբեմն համոզելով է հաջողվում գումար հայթայթել՝ ծրագիրն իրականացնելու համար: Հաճույքով ու սիրով ենք օգնում, ուրախություն պատճառում ծնողներին»: Իսկ ահա՝ վիրահատված Գագիկ Հայրապետյանի պապիկը, հուզված ասաց. «Շնորհակալությու՛ն, այս ազնիվ աշխատանքի համար»:
01.07.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







