Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Երևան-Սևան ճանապարհահատվածում հուլիսի 1-ից կսահմանվի շտապօգնության ծառայության հերթապահություն. moh.am

Երևան-Սևան ճանապարհահատվածում հուլիսի 1-ից կսահմանվի շտապօգնության ծառայության հերթապահություն. moh.am

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 1-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին` ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:

 

Աշխատանքներին ներգրածվված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայությունները:

Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:

Նշենք, որ արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդվելու է  ՀՀ առողջապահության նախարարության  «թեժ գիծ» ծառայությանը:

 

Սկզբնաղբյուր. moh.am
Լուսանկարը. moiport-artlife.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ