Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը` ուշադրություն կենտրոնում

ՀՀ ԱՆ. Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը` ուշադրություն կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշայի գլխավորած թիմի անդամներին: Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց մեր երկրում Համաշխարհային բանկի առողջապահության առաքելություն իրականացնող թիմի աշխատանքը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Ընդգծվեց, որ որակի ապահովումը գերակա նպատակ է կողմերի համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Մասնավորապես` անդրադարձ կատարվեց Համաշխարհային բանկի վարկային ծրագրով իրականացվող հիվանդանոցաշինությանը:

ՀՀ առողջապահության նախարարը ուրախությամբ հայտնեց, որ 2014 թվականին տնտեսված միջոցների հաշվին այս տարվա ընթացքում կառուցվելու է ևս 5 համայնքային ամբուլատորիա, ինչը համահունչ է մարզերի համաչափ զարգացման սկզբունքին, ինչպես նաև միտված առողջության պահպանման առաջնային օղակի հզորացմանը:

Նա նշեց, որ շարունակվում են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի կառուցման և Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները:

Արդեն ավարտին են մոտենում Կապանի և Բերդի բժշկական կենտրոնների արդիականացման, ինչպես նաև ավարտվել է Ոսկևանի ամբուլատորիայի կառուցման աշխատանքները: Իսկ 2016թ. ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքում կունենանք տարածաշրջանում եզակի` ցողունային բջիջների լաբորատորիա և բարձրդեղաչափային քիմիոթերապիայի և ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունք` վերակենդանացման ծառայությամբ:

Տեղեկացվեց նաև Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի տարածքում Ռադիոիզոտոպներին արտադրության կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտի մասին:

Արմեն Մուրադյանը խոսեց նաև 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սկրինիգային ծրագրրի արդյունքների մասին` կարևորելով ծրագրի արդյունավետության գնահատմանն ուղղված քայլերը:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համատեղ իրականացվող ծրագրերը, նախանշվեցին համագործակցության ընդլայնման հեռանկարներն` ի նպաստ առողջապահական համակարգի նկատմամաբ հանրության վստահության բարձրացմանը և համակարգի արդիականացմանը:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ