ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Իմունականխարգելման ծրագիրն արժանացավ բարձր գնահատականի. moh.am
Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) թիմը Հայաստանում է ԳԱՎԻ-ի աջակցության ավարտի հետ կապված Իմունականխարգելման ազգային ծրագրի գնահատման առաքելությամբ։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի գնահատման խմբի ղեկավար Նիյազի Չաքմակը, ներկայացնելով Իմունականխարգելման ազգային ծրագրի վերջին տարիների ձեռքբերումները, նշեց, որ հանդիպումներ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովիմ, ՀՀ ֆինանսների նախարարության և երկրում գործող ԱՀԿ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչների հետ։
«Մեզ համար ակնհայտ է, որ երկրի կառավարման բոլոր մակարդակներում առկա է քաղական կամքի բարձր դրսևորում»,-ասաց Նիյազի Չաքմակը` հավելելով, որ հաջողության ևս մեկ կարևոր պայմանը ծրագրի ղեկավարման բարձր հմտությունների և կարողությունների առկայությունն է։
ԱՀԿ-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ առկա սուղ միջոցները խիստ արդյունավետ են օգտագործվում։ Մասնավորապես նշեց, որ երկրում նույն որակի պատվաստանյութերը եվրոպական շատ երկրների համեմատությամբ ձեռք են բերվում միջին հաշվարկներով 4-7 անգամ ցածր գներով։ Միաժամանակ նշեց, որ այս պահին Հայաստանը շրջապատող երկրներում գրանցվում են կարմրուկի 100 հազարավոր դեպքեր, մինչդեռ Հայատսանում այս տարի գրանցվել են միայն հատուկենտ բերովի դեպքեր, որոնք տեղական տարածում չեն գտնում։
Նա ընդգծեց, որ ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միասնական գնահատականով Հայաստանի Իմունականխարգելման ազգային ծրագիրն ամենահաջողվածն է տարածաշրջանում։ Եկող շաբաթ Բարսելոնայում կայանալիք համաժողովում ծրագրի ղեկավարի կողմից Հայաստանի փորձը կներկայացվի ԳԱՎԻ-ի աջակցության ավարտական փուլում գտնվող մյուս 22 երկրներին։
Այնուհետև Նիյազի Չաքմակը մանրամասն անդրադարձավ ոլորտի առանձին բաղադրիչներին և նշեց իր նկատառումներն ինչպես հնարավոր մարտահրավերների, այնպես էլ` հետագա աջակցության և համագործակցության վերաբերյալ։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց երկար տարիների արդյունավետ համագործակցության համար։ Նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր երկրի, այնպես էլ Հայաստանի առողջապահական համակարգի համար ամենակարևոր նպատակը բնակչության առողջության պահպանումն է։
«Ինչ խոսք, բուժումն ավելի թանկ է, քան կանխարգելումը։ Եվ հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկն իմունականխարգելումն է»,-ասաց նախարարը` անդրադառնալով նաև հանրային առողջապահական այլ ծրագրերին, դրանց իրականացման ընթացքին։
«Եթե 10 տարի առաջ հանրային առողջապահական ծրագրերն ընկալվում էին որպես պարտադիր, և մասնագետներն էին քննարկումների արդյունքում որոշումներ կայացնում, ապա այսօր իրավիճակը կարծես փոխվել է։ Սոցիալական կայքերում, զանգվածային լրատվամիջոցներում այդ ծրագրերը լայնորեն քննարկվում են ոչ մասնագետների կողմից, ովքեր գիտականորեն չհիմնավորված փաստարկներով ապակողմնորոշում են հանրությանը»,-ասաց Արմեն Մուրադյանը` ակնկալելով գործընկերների աջակցությունը բազմակողմանի հանրային իրազեկման գործում:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի գնահատման խմբի ղեկավարը նկատեց, որ Հայաստանի առողջապահության համակարգում փոքր ներդրումներով լուրջ հաջողություններ են ապահովվում:
Նախարարը համաձայնեց, որ ֆինանսական սուղ ռեսուրսները լուրջ դժվարություններ են ստեղծում, սակայն դրանց առավել արդյունավետ օգտագործումը հնարավորություն է տալիս բարելավել առողջապահական կարևոր ցուցանիշները։
«Ուրախ ենք, որ բարձր գնահատականի ենք արժանացել նաև կառավարման հմտություններով»,-ասաց Արմեն Մուրադյանը` օրինակներով փաստելով, որ առողջապահական որոշ ցուցանիշներ մեր երկրում գրեթե նույնն են, ինչ անհամեմատ մեծ ներդրումներ ունեցող երկրներում։
Երկուստեք ակնկալվեց հետագա արդյունավետ համագործակցություն, որը կամրագրվի Շրջանակային համագործակցության պայմանագրով։
16.06.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







