Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Առողջության պահպանման անհատականացված մոտեցումների կիրառման հնարավորությունները Հայաստանում

ՀՀ ԱՆ. Առողջության պահպանման անհատականացված մոտեցումների կիրառման հնարավորությունները Հայաստանում

ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը և կենտրոնի քաղցկեղի գենետիկայի լաբորատորիայի վարիչ Դավիթ Բաբիկյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին առողջության պահպանման անհատականացված մոտեցումների կիրառման հնարավորությունները։

«Մենք ուշադիր հետևում և անձնագրավորում ենք վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման` իմունականխարգելման, հանրային առողջապահական ծրագրերի ընթացքին, ուսումնասիրում ենք ռիսկի հիմնական գործոնները»,-ասաց նախարարը` շեշտելով իրավիճակի կառավարման կարևորությունը, քանի որ միայն հետևանքները վերացնելու ճանապարհով հնարավոր չէ առաջընթաց ապահովել։

Արմեն Մուրադյանը հավելեց, որ առողջապահության համակարգի կառավարումը` բուժհաստատությունների արդիականացումը, դրանց ֆինանսավորումը, հիվանդների բուժումը, ծրագրերի իրականացումն իր հունով ընթանում է։ Բայց միաժամանակ չափազանց կարևորվում են հիվանդությունների վաղ հայտնաբերումը, դրանց կանխարգելումը հանրային առողջապահական, սկրինինգային և այլ ծրագրերը։

 


«Մենք հետևում ենք նաև ողջ աշխարհում իրականացվող նոր ուղղությանը, որը չենք կարող շրջանցել։ Դա անհատականացումն է, որն առանց գենետիկական անձնագրավորման անհնար է պատկերացնել»,-ասաց նախարարը։ Նա նշեց, որ այսօր դա գուցե հեռավոր ապագայի խնդիր դիտվի, սակայն կամավոր հիմունքներով իրականացված անձնագրավորման արդյունքներով հնարավոր կլինի խոսել հանրային առողջապահության վրա դրա ազդեցության մասին։


Թամարա Սարգսյանը ևս հավաստեց, որ Գենոմի անձնագրավորումը նոր և հեռանկարային ուղղություն է։ Այն կարևորվում է հատկապես հիվանդության գենետիկական նախատրամադրվածության բացահայտման տեսանկյունից։
 
Գենետիկները նշեցին, որ Գենոմի ԴՆԹ-ի հաջորդականությունների հետազոտություններն իրականացվում են մարդու կյանքում մեկ անգամ, հետևաբար պետք է կատարվեն բարձրակարգ մասնագետների կողմից, չափազանց մեծ պատասխանատվությամբ: Այն հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալ տվյալ անձի գենոմում առկա մուտացիաների և դրանց հետևանքով որոշ հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածության մասին:


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ հիվանդությունների կանխարգելումը մեծապես թեթևացնում է առողջապահության բեռը: «Առողջության անհատականացումը և հասարակական և անհատական տեսնակյունից կարևոր նշանակություն ունի»,- ասաց Արմեն Մուրադյանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Թամարա Սարգսյանը առաջիկա օրերին հանդես կգա առողջության անհատականացման մասին ներկայացմամբ: Քննարկվեցին նաև հանրային առողջապահական մի շարք ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման արդյունավետությունը:

Սկզբնաղբյուր. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ