Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Տղամարդկանց մեկ երրորդը և կանանց կեսն ունեն կախվածություն եղանակից

Տղամարդկանց մեկ երրորդը և կանանց կեսն ունեն կախվածություն եղանակից

Գարնանը, սովորաբար, ավելանում է սրտաբաններին դիմող հիվանդների թիվը: Ավելի հաճախ դիմում են զարկերակային ճնշում ունեցող հիվանդները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցումասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը:


Բժշկուհու խոսքերով` պատճառը ջերմաստիճանի, արևի ակտիվության, մթնոլորտային ճնշման և մագնիսական դաշտի փոփոխություններն են…


«Զարկերակային բարձր ճնշումը կարող է բերել սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի անոթների կաթվածի»,- զգուշացնում է Մ. Օրդյանը:


Բժշկուհին փաստում է, որ մարդու առողջությունը կապված է եղանակից, կլիմայական գոտուց: «Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ սիրտանոթային, թոքային, հենաշարժային, ինչպես նաև աղեստամոքսային հիվանդությունների աճը պայմանավորված է եղանակի կտրուկ փոփոխությամբ»:


Սրտաբանը նշեց, որ ավելի շատ եղանակից կախվածություն ունեն այն մարդիկ, ովքեր ունեն սրտանոթային խնդիրներ, տառապում են նևրոզներով, սակայն, պատահում է, որ եղանակից կախվածություն ունենում են նաև առողջ մարդիկ: «Տղամարդկանց 1/3-ը և կանանց կեսն ունեն կախվածություն եղանակից»:


Մ. Օրդյանն ասաց, որ մարդկանց վրա բացասական է ազդում նաև այն հանգամանքը, որ մարդիկ ավելի շատ գտնվում են փակ տարածություններում, քիչ են շփվում բնության հետ,  իսկ նման պայմաններում կարող են ի հայտ գալ՝ շնչարգելում, գլխապտույտ, թուլություն:


«Եղանակային փոփոխությունների ժամանակ սրտանոթային խնդիրներ ունեցող մարդիկ պետք է պարտադիր ընդունեն այն դեղորայքը, որը նշանակված է բուժող բժշկի կողմից կամ ստանան ցուցումներ` դեղաչափերի փոփոխությունների մասին: Հարկ է նվազեցնել էմոցիոնալ և ֆիզիկական ակտիվությունը»:


Բժշկուհու խոսքերով`սրտաբանները խորհուրդ են տալիս դրական վերաբերվել բոլոր պատահարներին, որովհետև մեր կյանքը լի է բացասական լիցքերով. համացանց, սոց. կայքեր... «Հարկ է ներել մտերիմներին, կենցաղային խնդիրները չսարքել սկզբունք: Օրգանիզմի ուժերը և պահեստային մասն օգտագործել առողջության, առողջ ապրելակերպի և դրական լիցքերի համար»:     


Հոգեբան Սամվել Խուդոյանը փաստեց,  որ հիվանդություններից շատերն ունեն սրվելու հակում գարնանը՝ հոգեկան հիվանդությունները, նևրոզները: Իսկ այնպիսի հիվանդությունը, ինչպիսին է մանիակալ-դեպրեսիվ փսիխոզը, հոգեբանի փոխանցմամբ, հենց գարնան շրջանում է հայտնվում:


«Անցումային շրջանն անհարմարավետության խնդիրներ է ստեղծում. ձմեռն ավարտված է, բայց ամառը դեռ չի սկսվել: Կան մարդիկ, ովքեր գարնան և ամռան ամիսներին իրենց շատ լավ են զգում: Կա նաև հակառակը: Սրանք անհատական առանձնահատկություններ են»,- շեշտեց հոգեբանը:


Ս. Խուդոյանն ասաց, որ գարնանը հորմոնալ համակարգի ակտիվացում է տեղի ունենում մարդու օրգանիզմում, ինչի հետևանքով մարդը դառնում է ավելի հուզական, նրա մոտ ավելի հաճախ է ի հայտ գալիս հոգնածությունը, շուտ նյարդայնանում է… «Շատերի մոտ էլ կարող է դրսևորվել գարնանային դեպրեսիայի տեսքով:  Խոսքն առողջ մարդու մասին է»,- ընդգծեց բանախոսը:


Ս. Խուդոյանի խոսքերով` վերոնշյալ դրսևորումները վտանգավոր չեն, և պետք չէ դա որպես ողբերգություն ընկալել: Ավելի լուրջ վտանգ են ներկայացնում մարմնական հիվանդությունները:


«Անցանկալի դրսևորումներից ձերբազատվելու համար հարկ է օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ և կարգավորել քնելու ռեժիմը»,- խորհուրդ է տալիս հոգեբանը:

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ