ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հղիների նախածննդյան բուժօգնության և խնամքի բարելավման նոր ծրագիր
Երևանի կանանց կոնսուլտացիաների վարիչների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հղիների նախածննդյան հսկողության բարելավմանն ուղղված հարցեր։
Անդրադառնալով ծնելիության և բնական աճի բարձրացման հիմնախնդրին Հայաստանում` ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը կարևորեց յուրաքանչյուր հղիության բարեհաջող ելքի ապահովումը։ Նախածննդյան հսկողության և խնամքի գործընթացում ընդգծեց հատկապես ռիսկի խմբի հղիների մոտ բարդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ապահովումը։
«Մեր երկրում տարեկան 800-850 երեխա ծնվում է զարգացման արատներով։ Սա ոչ միայն այդ ընտանիքների համար հոգեբանական ու սոցիալական լուրջ խնդիր է, այլև տնտեսական մեծ բեռ պետության համար»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը` կանանց կոնսուլտացիաների վարիչներին հորդորելով տեղերում առավել մեծ ուշադրություն դարձնել հաստատված չափորոշիչներով սահմանված ժամկետներում պտղի ներարգանդային վիճակի գնահատմանը, ախտորոշված շեղումների դեպքում ժամանակին բուժօգնության կազմակերպմանը։
Պտղի զարգացման արատների կանխարգելման քննարկման ժամանակ գինեկոլոգները մասնագիտական շատ հարցերի պատասխաններ ստացան։
Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված, «Արագիլ» և «Ջինիշյան հիշատակի» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող նոր ծրագրով կկազմակերպվի ոչ միայն ծառայություն մատուցող մասնագետների ուսուցում, այլև հղիների նախածննդյան հետազոտման բարելավում։
Ծրագրի շրջանակում ժամանակակից սարքավորումներով կհագեցվեն Երևանի և մարզերի նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունները։
«Մեր ամենօրյա ուշադիր աշխատանքով, բարձր պրոֆեսիոնալիզմով մենք պետք է կարողանանք այնպես անել, որ առողջ և կենսունակ երեխաներ ծնվեն»,-ասաց գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը։
14.05.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







