Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կլինիկական օրդինատորների հետ քննարկվեցին կադրային հարցերը

ՀՀ ԱՆ. Կլինիկական օրդինատորների հետ քննարկվեցին կադրային հարցերը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց  ՀՀ Լոռու մարզի, Երևանի և Ջավախքի 36 կլինիկական օրդինատորների հետ, ովքեր կրթություն են ստանում  Երևանի Մխ.  Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 21 մասնագիտություններով:

 

Հանդիպման առանցքում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտների մարզեր ուղեգրվելու և այնտեղ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու պայմաններ ստեղծելու թեման էր:

 

«Այսօրվա մեր հանդիպումն  ավանդական է,  քանի որ մենք նպատակ ունենք  բոլոր մարզերի  ռեզիդենտների և կլինիկական օրդինատորների, նրանց հետագա աշխատանքի, մասնագիտացման պայմանների վերաբերյալ  շարունակական քննարկումներ ունենալ և համատեղ ծրագրեր իրականացնել»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ նման հանդիպումները խնդիրներն ու առաջարկներն ամփոփելու,  քաղաքականությունը մշակելու,  կադրային հարցերը վերհանելու և դրանց լուծումները ուրվագծելու լավ հնարավորություն է:

 

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը,  շնորհակալություն հայտնեց նախարարին հանդիպումը նախաձեռնելու համար:

 

«Ուզում եմ հավաստիացնել, որ այն ուսանողները, ովքեր կցանկանան իրենց  մասնագիտական գործունեությունը շարունակել մեր մարզում,  կստեղծվեն անհրաժեշտ բոլոր` այդ թվում բնակարանային, կենցաղային պայմանները»,- ասաց Սամվել Լամբարյանը:  

 

ՀՀ  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների  նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանն էլ հայտնեց, որ նախարարությունը  պատրաստակամ է համատեղ քայլեր իրականացնել և բուհն ավարտած մասնագետների համար մարզում աշխատանքը գրավիչ դարձնել:

 

Խորհրդակցությանը ներկա էին նաև Սպիտակի. Տաշիրի, Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի բժշկական կենտրոնների ղեկավարները, ովքեր  պատասխանեցին կլինիկական օրդինատորների հնչեցրած հարցերին, ինչպես նաև տեղում հանդես եկան առաջարկներով:  

 

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր Իվան Աղաջանյանը, ով ի դեպ,  մասնագիտական իր ուղին սկսել է հենց Վանաձորից` աշխատելով շտապօգնության ծառայությունում: Ներկայացնելով երիտասարդներին իր փորձը նա շեշտեց, որ մարզում աշխատանքն առաջին հերթին բարձրացնում է պատասխանատվության զգացումը:

 

Նախարարը արդեն իսկ Վանաձորի բժշկական կենտրոն աշխատելու մեկնած, սրտաբան  Կարեն Պողոսյանին առաջարկեց մասնագիտական հմտությունները խորացնելու նպատակով ընդգրկել պետության կողմից 2015թ. բյուջեով առաջին անգամ նախատեսված արտերկրի առաջատար կլինիկաներում  վերապատրաստման ծրագրում:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց մարզային բժշկական կենտրոնները նորագույն սարքավորումներով հագեցման խնդիրին, թիմային աշխատանքին: Կլինիկական օրդինատորները հետաքրքրվեցին մարզերում  նոր ծառայություների համալրման, գիտական գործունեությունը կլինիկականի հետ  համատեղելու, ինչպես նաև այլ հարցերով: Կարևորվեց նաև բժշկի պաշտպանվածության հարցը` մասնագիտական պատականությունները կատարելիս: Քննարկվեցին նաև հանրային առողջապահական, բժշկական էթիկային վերաբերող մի շարք հարցեր:

 

Եզրափակելով քննարկումը` ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին անմիջական շփման համար: Նա ընդգծեց երիտասարդների շարունակական բժշկական կրթության զարգացման ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը` մաղթելով բազում մասնագիտական հաջողություններ:  

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ