ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հերթական հանդիպում տեղական դեղարտադրողների և ներկրողների հետ
Դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։ «Այն բազմիցս քննարկվել է նաև այս ձևաչափով` ձեր առաջարկները ևս հաշվի առնելու նպատակով»։
Նախարարը կարևորեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առաջիկա քննարկումների, ենթաօրենսդրական ակտերի ու նորմատիվների, նոր կանոնակարգերի մշակման ընթացքում թե՛ պահպանվեն որակի նկատմամբ մեր երկրում արմատավորված խիստ մոտեցումները, թե՛ ապահովվի հայկական դեղարտադրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա։
Դեղ արտադրողները բարձրաձայնեցին որոշ խնդիրներ։ Մասնավորապես` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրված դրույթով դեղ արտադրողները հումքը պարտադիր պետք է ձեռք բերեն Պատշաճ արտադրության գործունեություն (ՊԱԳ) ապահովող կազմակերպությունից։ Սակայն ԵՏՄ տարածքում դեռևս նման հնարավորություն գրեթե չկա, իսկ այլ երկներից ներկրելու դեպքում հումքը լրացուցիչ հարկվում է։ Որոշվեց խնդիրը բարձրաձայնել ԵՏՄ շրջանակում քննարկումների ժամանակ, որպեսզի թե՛ օրենսդրական դաշտում խնդիրներ չառաջանան, թե՛ որակի ապահովումը դեղի գնի բարձրացման առիթ չդառնա։
Արմեն Մուրադյանն առաջարկեց առկա խնդիրներն ի մի բերել, համատեղ քննարկել և լուծման ճանապարհներ գտնել։
«Մեր գլխավոր նպատակը մնում է դեղի որակի ապահովումը, ինչը, սակայն, չպետք է լինի գնի բարձրացման միջոցով` հաշվի առնելով դեղի սոցիալական նշանակությունը»,-ասաց նախարարը` հետաքրքրվելով, թե ինչ արդյունքներ կան նախորդ հանդիպման ընթացքում դեղերի գների իջեցման խնդրի քննարկումից հետո։
Նշվեց, որ «Bayer»կազմակերպության ՀՀ ներկայացուցչությունը վերանայել է իրենց դեղերի գները` դրանք համապատասխանեցնելով ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործող գներին։
Նախարարն անդրադարձավ մեկ այլ խնդրի։ Տեղական դեղ արտադրողներին խախուսելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն շուրջ 10 տարի է, ինչ գրանցման համար գանձված գումարի շահույթահարկը վճարելուց հետո մայր գումարի զգալի մասը ետ է վերադարձվում արտադրողին։ Ժամանակին այդ մեխանիզմը ծառայել է իր նպատակին։ Առաջարկվեց վերանայել այն։
Նախարարը հետաքրքրվեց, թե նախորդ հանդիպումից անցած մեկ ամսվա ընթացքում էլ ինչ հարցեր են առաջացել դեղ արտադրողների և ներկրողների մոտ։ Որոշվեց նրանց բարձրացրած խնդիրներին անդրադառնալ առաջիկա հանդիպման ժամանակ։
30.03.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







