Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը` քննարկման առարկա

ՀՀ ԱՆ. Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը` քննարկման առարկա

Դեռ անցած տարեվերջին, երբ ՀՀ առողջապահության նախարարությունը սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի ներդրման նպատակով փոխըմբռնման հուշագիր էր ստորագրում սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների հետ, նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար դրա ներդրումից 2-3 ամիս անց կքննարկվեն ի հայտ եկած կազմակերպական բոլոր  խնդիրները և կտրվեն լուծումներ։

 

Հանրապետության   ինվազիվ սրտաբանական ծառայություն  իրականացող  խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ երեկոյան հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախ ամփոփվեցին 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած  ծրագրի արդյունքները։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը  մանրամասն ներկայացրեց անցած ժամանակաընթացքում բժշկական կենտրոններում իրականացված աշխատանքները։ Նշվեց, որ մինչև այժմ ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 299 քաղաքացի։ Նրանցից 288-ը ստենտավորվել է։  Բոլոր ցուցանիշները վերլուծվեցին սրտաբանական ընդհանուր  ծառայության  ենթատեքստում։

 

Այնուհետև փոխնախարարը հետաքրքրվեց ծրագիրն իրականացնող կենտրոնների խնդիրներով։ Կլինիկաների ղեկավարներն ու մասնագետները նշեցին, որ հիմնական խնդիրն այն է, որ ինֆարկտով` հատկապես շտապբուժօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված բոլոր  քաղաքացիներն են ցանկանում ընդգրկվել  ծրագրում։ Մինչդեռ մասնագետներն առաջնորդվում են գործող հստակ չափորոշիչներով։

 

«Սա եզակի ծրագիր է, որից օգտվում են ոչ թե սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում ներառված քաղաքացիները, այլև բացառապես նրանք ում մոտ բժիշկն ախտորոշում է կյանքին վտանգ սպառնացող սուր, ծանր ինֆարկտ»,-ասաց փոխնախարարը` կարևորելով ծրագրի ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական նշանակությունը: Նա խնդիր դրեց աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի դժգոհությունների տեղիք չտրվի։ Հորդորեց հիվանդներին ու նրանց հարազատներին համբերատարությամբ բացատրել ծրագրում ընդգրկվելու բոլոր մանրամասները։ Նաև նշեց, որ նախարարությունը շարունակելու է մշտադիտարկումը` ուշադրության կենտրոնում պահելով  բժշկական սպասարկման որակի ապահովումը։

 

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին նաև ծրագրում չընդգրկված ինվազիվ սրտաբանական ծառայություն  իրականացնող կլինիկաների ղեկավարներն ու մասնագետները, ովքեր  ներկայացրեցին իրենց կենտրոնների հնարավորություններն ու  ծառայությունների ծավալները։

 

Ամփոփելով քննարկումը` Վահան Պողոսյանը նշեց, որ բարձրացված հարցերը կներկայացվեն նախարարին և համապատասխան որոշումներ կկայացվեն ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու, առկա խնդիրները լուծելու նպատակով։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ