ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալարվել է գերժամանակակից սարքով
ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ այս տարի ձեռք է բերել «Plessart VIVO» («Toshiba», Ճապոնիա) հեռակառավարվող ղեկավարմամբ ունիվերսալ թվային ռենտգենոսկոպիայի և անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարք:
«ՀՀ առողջապահության նախարարությունը ձևավորել է բարձր որակի և անվտանգության հստակ քաղաքականություն, ինչը ենթադրում է թե՛ մասնագետների, թե՛ երկարատև քիմիաթերապիա ստացող հիվանդների բուժումն առավել անվտանգ պայմաններում իրականացնել»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ուռուցքաբանական խնդիրներ ունեցող հիանդների հայտնաբերման և բուժման մայր օջախ հանդիսացող ազգային կենտրոնը այսօր հաստատակամ քայլերով է առաջ գնում:
Առողջապահության նախարարի գնահատմամբ` աջակցության նման ծրագրերն առաջին հերթին միտված են որակյալ և հասանելի բուժօգնության ապահովմանը:
«Ուռուցքաբանական հետազոտություններ անցնելու և բուժօգնություն ստանալու համար հայաստանցիները հաճախ ստիպված են լինում մեկնել արտերկիր, ինչը թե՛ ֆինանսապես և թե՛ հոգեբանորեն ծանր է հիվանդի համար: Պատճառը` հայաստանյան բուժհաստատությունների տեխնիկական ոչ բավարար հագեցածությունն է. ամենաբարձր որակավորում ունեցող բժիշկն անգամ ժամանակակից սարքավորումների կարիք ունի` լիարժեք հետազոտություններ կատարելու համար»,- նշեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` հույս հայտնելով, որ ընկերության աջակցությունը կնպաստի բժիշկների առավել արդյունավետ աշխատանքին և փոքր-ինչ կթեթևացնի հիվանդների հոգսը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան բուժում է ստանում ուռուցքային տարբեր հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար մարդ: Բժշկական այս կազմակերպությունը սպասարկում է հանրապետության ողջ բնակչությանը: Կենտրոնում օրական կատարվում է 80-ից 100 ռենտգեն հետազոտություն (թոքերի, ոսկրահոդային համակարգի, աղեստամոքսային համակարգի և այլն): Մինչ այժմ կենտրոնում օգտագործվող սարքը շահագործման մեջ է դեռ խորհրդային տարիներից: Նոր ձեռք բերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի հետազոտությունների ճշգրտության աստիճանի բարձրացմանն ու հիվանդների բուժման որակի բարելավմանը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը երախտագիտության խոսքեր հայտնեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին` նշելով, որ ընկերության և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համագործակցությունը հինգ տարվա պատմություն ունի:
Համագործակցության արդյունքում կենտրոնը համալրվել է հիվանդության հայտնաբերման վերջին սերնդի սարքավորումներով: Այդ նպատակով ընկերությունն արդեն կատարել է ավելի քան 178 միլիոն դրամի ներդրում:
Ռենտգենոսկոպիայի և անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարքի ձեռքբերման համար ընկերությունը հատկացրել է 60 միլիոն դրամ:
16.03.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







