Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտությունները` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտությունները` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարությունում առաջատար ռենտգենաբան-ռադիոլոգների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտություններին վերաբերող հարցերը:

 

Մասնագետները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեցին ոլորտում առկա խնդիրները, անդրադարձան կադրերի վերապատրաստման, հիվանդների ուղեգրման հարցերին: Կարևորվեց Ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտությունների ժամանակ թե՛ հիվանդի, թե բուժանձնակազմի անվտանգության ապահովումը:

 

Քննարկվեցին ոլորտում գործող ուղեգրման կարգի վերանայման և բժշկական այլ փաստաթղթերի նույնականացմանն առնչվող հարցեր:

 

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Արմեն Մուրադյանը հանձնարարեց ձևավորել ուլտրաձայնային ախտորոշման, համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրման, ինչպես նաև ռադիոիզոտոպային հետազոտության ոլորտի գլխավոր մասնագետներից աշխատանքային խմբեր, որոնք համագործակելով ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ, հիմնվելով միջազգային փորձի վրա կներկայացնեն առկա խնդիրների լուծման մեթոդները:

 

Կլինիկական չափորոշիչների վերանայման և մշակման գործում կարևորվեց ցուցումների և հակացուցումների, ինչպես նաև մանկական տարիքում ճառագայթային ախտորոշում անցնելու սահմանափակումների ուսումնասիրման անհրաժեշտությունը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ