Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. ՄՀՀ հանձնաժողովը ձևավորեց նոր դրամաշնորհի մշակման աշխատանքային խումբ

ՀՀ ԱՆ. ՄՀՀ հանձնաժողովը ձևավորեց նոր դրամաշնորհի մշակման աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) հերթական նիստի օրակարգում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի նոր դրամաշնորհի մշակման աշխատանքային խմբի ստեղծումն էր։ 

 

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները շատ բարձր են գնահատել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության առաջընթացն ու ձեռքբերումները։

 

«ՄԵր խնդիրն է պահպանել այդ մակարդակը և մշակել միջոցառումների այնպիսի ծրագիր, որն ուղղված կլինի առաջիկա երեք տարվա ընթացքում Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարի ազգային ծրագրի արդյունավետ իրականացմանը»,-ասաց Վահան Պողոսյանը` շեշտելով, որ դրամաշնորհային միջոցների կրճատման պայմաններում կարևորվում են ոլորտի առաջնահերթությունների հստակեցումը և ՀՀ կառավարության աջակցությունը։ 

 

ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը նշեց, որ ՄՀՀ նախորդ նիստերի ընթացքում ներկայացված ժամանակացույցին համապատասխան արդեն իսկ բավականաչափ աշխատանք է կատարվել։ Մասնավորապես` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի միացյալ ծրագրի աջակցությամբ կատարվել է ներդրումների արդյունավետության ուսումնասիրություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատում և ֆրանսիական կառավարության աջակցությամբ հրավիրվել է միջազգային խորհրդատու` ՄՀՀ նորաստեղծ աշխատանքային խմբի կողմից դրամաշնորհային հայտի մշակման աշխատանքներին աջակցելու նպատակով։ Այս տեղեկատվությունն ընդունվեց ի գիտություն։ 

 

Հանձնաժողովը քվեարկությամբ ձևավորեց աշխատանքային նոր խումբ։ Խմբին հանձնարարվեց, սերտորեն համագործակցելով միջազգային փորձագետների հետ, սկսել դրամաշնորհային հայտի փաթեթի նախագծի մշակումը։ Փաթեթի նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկվի ՄՀՀ-ի կողմից, կներկայացվի հաջորդ նիստի հաստատմանը և վերջնական տարբերակը 2015թ. ապրիլի 15-ին կուղարկվի Գլոբալ հիմնադրամին։ 

 

Նիստին մասնակցում էին նաև Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Կանտոն և պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինան:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ