Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Գլոբալ հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է

ՀՀ ԱՆ. Գլոբալ հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Կանտոյին և պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրշիչկինային: 

 

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Գլոբար հիմնադրամի գործընկերներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար և պատրաստակամություն հայտնեց շարունակել քննարկել հետագա ծրագրերի մանրամասները: 

 

Նիկոլյա Կանտուն շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը Գլոբալ հիմնադրամի հետ տասնամյա արդյունավետ համագործակցության համար, որն ուղղված է Հայաստանում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում հիվանդությունների տարածումը կանխարգելելուն` ախտորոշման և բուժման որակյալ և համընդհանուր մատչելիության ծառայություններ բնակչությանը տրամադրելու ճանապարհով: 

 

Կարևորելով մեր երկրում նշյալ ծրագրերը` Գլոբալ հիմնադրամի ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց 2015-2018թթ. ընթացքում շարունակել աջակցությունը տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծառայությունների հետագա բարեփոխումների գործընթացին` Հայաստանին նոր դրամաշնորհներ տրամադրելով: 

 

Քննարկվեց նաև ՀՀ կառավարության կողմից ակնկալվող աջակցությունը` ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերում արձանագրված արդյունքների կայունության ապահովմանը, 2018 թվականից հետո դրամաշնորհային ծրագրերի հնարավոր ավարտի պայմաններում ՀՀ տնտեսական աճի տեմպերին զուգընթաց:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ