ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվեց սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի ընթացքը
ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին ներկայացվեցին Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոններում հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման արդյունքները։
Մանրամասն քննարկվեցին կազմակերպական և բուժական հարցերը։ Նշվեց, որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի 24-ի 3880-Ա հրամանի, բոլոր բուժհիմնարկներից ամեն օր ՀՀ ԱՆ աշխատակազմի Պետական առողջապահական գործակալություն տեղեկատվություն է հաղորդվում բժշկական համապատասխան ցուցումների առկայությամբ կյանք փրկող ոչ դեղապատ ստենտ տեղադրելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ։ Գործակալության աշխատակիցները տեղերում ծանոթանում են ծրագրում ընդգրկված բոլոր դեպքերի հիվանդության պատմություններին և հետազոտություննների արդյունքներին։
Քննարկման արդյունքում շեշտվեց, որ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացվում է նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան։
Վահան Պողոսյանը հանձնարարեց, որ բոլոր բուժհաստատություններում պետական կարևոր այս ծրագրի իրականացման գործում մեծ ուշադրություն դարձնեն բժշկական ծառայության որակի, ինչպես նաև ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների ապահվմանը։ Հանձնարարվեց նաև ութ մարզից հիվանդների Երևան տեղափուխումն ապահովել մասնագետների ուղեկցությամբ ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից բխող` սուր ինֆարկտների դեպքում սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով հատկացվել է 500 մլն դրամ: Ծրագրում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր մինչ այս ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում և որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։
11.02.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







