Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ.Ստեփանակերտում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետը

ԼՂՀ ԱՆ.Ստեփանակերտում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետը

ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռոլոգ Միքայել Մանուկյանը Հանրապետական բժշկական կենտրոնում երկու օր անվճար վիրահատություններ է իրականացրել։

Այցի ընթացքում խորհրդատվություն է անցել 95 մարդ և վիրահատվել է 6 հիվանդ:

 

Բացի բժշկական ծառայություններ մատուցելուց, Մանուկյանը տեղի գործընկերներին է ներկայացնում «Էրեբունի» բժշկական կենտրոնի փորձը:

Հարկ է նկատել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Միքայել Մանուկյանն արդեն չորրորդ անգամ է այցելում Արցախ և տեղում իրականացնում անվճար խորհրդատվություններ և վիրահատություներ:

 

Ի տարբերություն նախորդ այցերի այժմ պրոֆեսոր Մանուկյանին դիմում են ուռոլոգիական առավել բարդ խնդիրներ ունեցողները, քանի որ նմանատիպ հիվանդները մեկնում էին Երևան, այսօր դրա կարիքը չկա: Հանրապետական բժշկական կենտրոնի պայմաններն ու հնարավորությունները թույլ են տալիս վիրահատել անգամ ամենածանր հիվանդներին։

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ