Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

«Սիրտ-անոթային հիվանդություններն ունեն միտում սրանալու նաև ձմռանը». սրտաբան Մարինե Օրդյան

«Սիրտ-անոթային հիվանդություններն ունեն միտում սրանալու նաև ձմռանը». սրտաբան Մարինե Օրդյան

Այն, որ սիրտ-անոթային հիվանդությունները կախված են եղանակային փոփոխությունների հետ, և հիմնականում սրացման շրջան համարվում են աշնան ու գարնան ամիսները, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինե Օրդյանը:


Բժշկուհու փոխանցմամբ, համաձայն դիտարկումների, վերջին մի քանի տասնամյակում հետազոտությունները ցույց են տվել, որ սիրտ-անոթային հիվանդություններն ունեն միտում՝ սրանալու նաև ձմռան ամիսներին: «Ձմռանը՝ ցուրտ եղանակին, տեղի են ունենում սրտի և գլխուղեղի անոթների սպազմ, ինչն էլ իր հերթին բերում է արյան զարկերակային ճնշման բարձրացմանը, հետևաբար, ինսուլտների և ինֆարկտների հաճախացմանը»,- պարզաբանեց Մ. Օրդյանը`հավելելով, որ նույնիսկ տաք ձմեռը կարող է խնդիրներ առաջացնել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անհատների մոտ: Այս դեպքում խանգարվում է մարդու օրգանիզմի որոշ ադապտացիոն մեխանիզմները, ինչի արդյունքում կարող են սրվել սիրտ-անոթային հիվանդությունները՝ մանավանդ, երբ տաք եղանակը կտրուկ փոխվում է անձրևի, կամ՝ ձյունի:


«Սիրտ-անոթային հիվանդություններն ունեն միտում սրանալու նաև ձմռանը». սրտաբան Մարինե Օրդյան«Սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս եղանակի կտրուկ փոփոխությունների ժամանակ նվազեցնել ֆիզիկական և էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը: Հնարավորինս զերծ մնալ սթրեսներից, չտրվել բացասական լիցքերին և անպայման ընդունել այն դեղորայքը, որը նշանակել է բուժող բժիշկ»,- ընդգծեց բանախոսը: Որևէ փոփոխության դեպքում Մ. Օրդյանը հորդորում է անհապաղ դիմել բժշկի օգնությանը՝ ճշտելու դեղաչափերը:


Մ. Օրդյանն ասաց, որ եղանակի կտրուկ փոփոխությունները կարող են նաև արյան զարկերակային ճնշման իջեցման պատճառ դառնալ հիպոտոնիայով տառապող հիվանդների մոտ: «Ավելի հաճախ այս հիվանդությամբ տառապում են երիտասարդները: Ցածր ճնշման դեպքում կարող են առաջանալ թուլություն, գլխապտույտ, տրամադրության և աշխատունակության անկում:  Կարգավորել կարելի է սուրճի կամ մուգ թեյի որոշ թույլատրելի քանակի օգտագործմամբ»:


Ձմռան շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների ավելացման պատճառներից են նաև սակավաշարժ կենսակերպը, ծխախոտից կախվածությունը, ճարպակալումը, արագ սննդի օգտագործումը: Բժշկուհին հորդորեց.


«Սիրտ-անոթային հիվանդություններն ունեն միտում սրանալու նաև ձմռանը». սրտաբան Մարինե Օրդյան«Շաբաթը մեկ-երկու անգամ հարկ է հաճախել մարզադահլիճ, զբաղվել լողով. այն շատ ընդունելի է բժիշկների կողմից, ի տարբերություն մյուս ֆիզիկական ակտիվ սպորտաձևերի: Սննդակարգում ներառեք ավելի շատ միրգ և բանջարեղեն, հրաժարվեք ծխախոտից:  Նման կերպ հնարավոր կլինի կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունները»:


Եթե սիրտ-անոթային խնդիրների պատճառ ժառանգական գործոնն է, Մ. Օրդյանը խորհուրդ է տալիս 35-ից բարձր տարիք ունեցող անհատներին` կանխարգելման նպատակով, տարին առնվազն մեկ անգամ այցելել պոլիկլինիկա, էլեկտրասրտագրություն կատարել...
«Շնչարգելակումը` ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (օրինակ`դժվարությամբ աստիճաններ բարձրանալը), ծանրության զգացումը կրծքավանդակում, հաճախակի գլխապտույտները, բանավոր խոսքի որոշ խանգարումները կհուշեն անհատին` սիրտ-անոթային խնդրի մասին»,- զգուշացրեց Մ. Օրդյանը:
         

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ