ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հյուրն էր պրոֆեսոր Աբա Հարկոսը
Գերմանիայից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր ժամանել Հայդելբերգի համալսարանական կլինիկայի մամոլոգ պրոֆեսոր Աբա Հարկոսը: Նա արդեն ծանոթ էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի հայ գործընկերների աշխատանքային առօրյային, գիտի՝ ինչ խնդիրներով են առավել հաճախ մասնագետի օգնությանը դիմում հայ կանայք:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Լուսինե Հակոբյան.
– «Էրեբունի» բժշկական կենտրոնն ուրախ է հյուրընկալել պրոֆեսոր Աբա Հարկոսին, ով մեծ փորձ ունի կրծքագեղձի հետազոտման և ախտորոշման գործում: Նրա այցի բուն նպատակը փորձի փոխանակումն է, նորարարական ներդրումները...
Ինչպես գիտեք, կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ հանդիպող քաղցկեղների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ամբողջ աշխարհում: Եվ, քանի որ հիվանդության վաղ հայտնաբերումը կյանքին վտանգ սպառնացող բարդ ձևերի կանխարգելման գրավական է, ուստի մամոգրաֆիկ հետազոտությունների դերն այս գործընթացում առավել քան կարևորվում է:
Ամբողջ աշխարհում ընդունված է սքրինինգային հետազոտությունները՝ կանանց տարեկան մեկանգամյա զննումը, ինչը նպաստում է ուռուցքների վաղ շրջանում հայտնաբերմանը:
Պետք է հուրախությամբ նշեմ, որ մեր կլինիկան հագեցած է գերժամանակակից թվային մամոգրաֆով և ուլտրաձայնային սարքերով, որոնք թույլ են տալիս դիտարկել կրծքագեղձի ուռուցքները ոչ կլինիկական փուլում:
Հետագայում ցանկանում ենք կլինիկան համալրել ևս մեկ շատ կարևոր՝ կրծքագեղձի ստերեոտաքսիկ վակուումային բիոպսիայի սարքով, որը թույլ կտա, առանց վիրահատական միջամտության, ստանալ ավելի շատ հյուսվածքներ՝ հօգուտ ախտորոշման:
Հայդելբերգի համալսարանական կլինիկայի մամոլոգ պրոֆեսոր Աբա Հարկոս.
– Առաջին անգամ եմ գտնվում Հայաստանում: Տպավորություններս տարբեր են: Նախեւառաջ, տեսնում եմ շատ մեծ կլինիկա, որը հին լինելով հանդերձ, լավ վերանորոգված է և բժշկորեն՝ զինված: Ինչ վերաբերում է մամոգրաֆիայի բաժանմունքին, ապա այն հագեցած է գերժամանակակից տեխնիկայով: Ես արդեն խոսել եմ բժշկուհու հետ և ասել, որ մամոգրաֆիայի և սոնոգաֆիայի սարքերը շատ լավ են աշխատում: Համոզված եմ, որ հետագայում կլուծվի նաև կրծքագեղձի ստերեոտաքսիկ վակուումային բիոպսիայի սարքի ձեռքբերման հարցը:
Ի դեպ, շատ հաճելի է շփումը հայերի հետ. և՛ բժիշկների, և՛ հիվանդների (ժպտում է.- հեղինակ): Ես դա հենց այնպես չեմ ասում:
– Բժիշկ Հարկոս, հայ մասնագետների հետ զրույցում նշել էիք, որ մաստոպաթիան հաճախ հանդիպող խնդիր է հայուհիների մոտ: Ձեր երկրում նույնպե՞ս կա նման խնդիր: Ի՞նչ գանգատներով են ձեր կանայք դիմում մասնագետի:
– Գրեթե նույն գանգատներով: Բայց այստեղ հիվանդության նկատմամբ վերաբերմունքն է մի փոքր այլ: Այստեղ ակնհայտ է, որ կանայք շատ են վախենում: Մեզ մոտ էլ, բնականաբար, վախենում են, իհարկե՛, եթե խոսքը գնում է քաղցկեղի մասին, սակայն նման անվտանգ հիվանդությունների դեպքում, ինչպիսին մաստոպաթիան է, ընդհանրապես չեն վախենում:
– Որքանո՞վ եք կարևորում սքրինինգային մամոգրաֆիան:
– Շատ եմ կարևորում, քանի որ կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածված տեսակն է աշխարհում, իսկ վաղ հայտանբերումը՝ փրկող, ուստի մեծ է սքրինինգային մամոգրաֆիայի անհրաժեշտությունը: Մամոգրաֆիայի և սոնոգրոաֆիայի կոմպլեքս հետազոտության միջոցով շատ հեշտ է հայտնաբերել ուռուցքը սկզբնական փուլում և կանխել նրա ցարգացումը:
– Որքան գիտեմ, եվրոպական երկրներում սքրինինգը պարտադրված հիմունքներով է անցկացվում:
– Համաձայն եվրոպական չափորոշիչների՝արդեն տասը տարի է, ինչ սքրինինգ- հետազոտությունը պարտադիր հիմունքներով է անցկացվում: Մեզ համար այդ առումով լավ օրինակ է ծառայում Հոլանդիան, որտեղ 25-30 տարի է, ինչ սքրինինգը պարտադիր հետազոտությունների շարքում է: Շվեդիայում՝ նույնպես: Այսօր համարյա բոլոր եվրոպական երկրներում այն գործում է: Իհարկե, կասկած չի առաջացնում փաստը, որ մամոգրաֆիան անհրաժեշտ է կնոջը:
– Հատկապես ո՞ր տարիքային խումբը նկատի ունեք:
– Սկզբունքորեն՝ 50 տարեկանն անց: Այդ տարիքային հատվածում հետազոտության օգուտը մեծ է: Սակայն կան դեպքեր, երբ հետազոտությունը հարկ է անցկացնել 40 և ավելի փոքր տարիքում:
– Կա՞ն որոշակի նշաններ, որոնք կնոջը կհուշեն հետազոտվելու մասին:
– Եթե ընտանիքում եղել է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ՝ պետք է կնոջը հուշի հետազոտություններ անցնելու մասին: Եվ, իհարկե՛, եթե կնոջ մոտ առկա են ցավեր, արտադրություն՝ կրծքագեղձից, շոշափելիս կա գոյացություն...
– Վերադառնանք մաստոպաթիային. որո՞նք են առաջացման բուն պատճառները:
– Մաստոպաթիան ընդհանուր հասկացություն է՝ կրծքագեղձի տարբեր հիվանդությունների հետևանք: Դրանք հիմնականում մեծ կամ փոքր կիստաներ են, տարբեր հյուսվածքային փոփոխություններ՝ տարբեր պատճառականություններով: Երբեք հստակ չի կարելի ասել, թե որ մաստոպաթիան է վտանգներով հղի, կամ՝ հակառակը… Մաստոպաթիան, որպես այդպիսին, հիվանդություն չէ, այն այլ հիվանդությունների հետևանք է, այդ իսկ պատճառով մամոգրաֆիայի և սոնոգրաֆիայի հետազոտության պատկերները շատ տարբեր են: Դա ստիպում է յուրաքանչյուր հայտնաբերած մաստոպաթիայի դեպքում անհատական մոտեցում ցուցաբերել:
– Եվ վերջում. շատ կանայք չեն դիմում մասնագետի՝ վախենալով վիրահատական միջամտությունից: Ինչպե՞ս թոթափել վախը:
– Վիրահատության հանդեպ վախը բոլորն էլ ունեն: Ամբողջ խնդիրը հենց դրանում է. որպեսզի գործը վիրահատության չհասնի, հարկ է հետազոտվել: Խոսքը վերաբերում է պլանային հետազոտմանը՝ առանց որևէ գանգատի դիմելուն միտված: Նույնն է, ինչ ատամնաբույժին դիմելը, որի պարագայում նույնպես ժամանակին հետազոտվելը աներկբա կանխարգելում է ապահովում:
Անշուշտ, մամոգրաֆիկ հետազոտությունն իրականացնելով, հնարավոր չէ վերացնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման խնդիրը, սակայն կարելի է խուսափել, որ այն չդառնա կյանքին վտանգ սպառնացող:
29.01.2015
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







