Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ուսումնասիրվում է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հարցը

ՀՀ ԱՆ. Ուսումնասիրվում է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հարցը

ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Արմեն Մուրադյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին հանձնարարեց  հանրապետության բժշկական կենտրոններում ուսումնասիրել ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված նորմերի և միջոցառումների իրականացման ընթացքը, վեր հանել առկա խնդիրները, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել դրանց կանոնակարգման ուղղությամբ։ Միաժամանակ, Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի առնչությամբ նախարարն Առողջապահական պետական տեսչությանը հանձնարարեց հարուցված վարույթի շրջանակում մեղավորների նկատմամբ ցուցաբերել ամենախիստ մոտեցում։ Նա հանձնարարեց քննարկել ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված աշխատանքները, նախապատրաստել նյութեր հարցը նախարարին կից կոլեգիայում ներկայացնելու համար։

 

Արմեն Մուրադյանը նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների առջև խնդիր դրեց քննարկել դպրոցների և նախադպրոցական հիմնարկների բուժքույրերի գործառույթներն ու նրանց պատասխանատվության սահմանները և առաջարկներ ներկայացնել դրանց կանոնակարգման ուղությամբ։

 

«Բուժքույրերի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում պետք է հստակորեն ամրագրվեն նրանց գործառույթներն ու պատասխանատվության ոլորտները»,-ասաց նախարարը` հավելելով, որ անհրաժեշտ է միաժամանակ բարձրացնել բուժքույրերի մասնագիտական պատրաստվածությունը։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ