ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. 2015թ. հունվարի 1-ից ԼՂՀ-ում կմեկնարկի սրտի անհետաձգելի վիրահատության` ստենտավորման ծրագիրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առողջապահության ոլորտի զարգացման ծրագրին համահունչ ԼՂՀ առողջապահության նախարարությունը մշակել և արդեն հաստատել է սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագիր` սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշված հիվանդների համար:
ԼՂՀ առողջապահության նախարարի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում ծառայության) կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» հրամանի համաձայն սրտի անհետաձգելի ներանոթային վիրահատության կարիք ունեցողներին ոչ դեղապատ մեկ ստենտը կտեղադրվի անվճար: Այն տարածվելու է սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշված (ST-էլեվացիայով) ԼՂՀ քաղաքացիների վրա անկախ սոցիալական պատկանելությունից, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք օգտվում են պետական այլ ծրագրերից:
Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 179 մլն դրամ, ինչի շնորհիվ սուր ինֆարկտի ժամանակ (ST-էլեվացիայով) մոտ 80 հիվանդ կստենտավորվի ամբողջովին անվճար, իսկ պլանային հետազոտությունների` կորոնարոգրաֆիայի և պլանային վիրահատությունների արժեքի 70 տոկոսը ևս կֆինանսավորի պետությունը:
Ծրագիրը մեկնարկելու է 2015 թվականի հունվարի 1-ից:
Ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար իրականացման ընթացքում ի հայտ եկող բոլոր կազմակերպչական խնդիրները կլուծվեն ԼՂՀ առողջապահության նախարարության և Հանրապետական բժշկական կենտրոնի համապատասխան մասնագետների անմիջական աջակցությամբ:
ԼՂՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մշտապես կկազմակերպվեն բժշկական օգնության և սպասարկման որակի և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկումներ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերի 15-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի բազայի վրա բացվել է Անգիոգրաֆիայի կենտրոնն, ինչը Արցախի բնակչությանը հնարավորություն է ընձեռել սրտի կորոնարոգրաֆիան և ներանոթային վիրահատությունները կատարել տեղում:
Մինչ այդ սրտի ինվազիվ միջամտությունների կարիք ունեցողները հիմնականում վիրահատվում էին Հայաստանում:
30.12.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







