Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Արցախում կազմել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը. artsakhpress.am

Արցախում կազմել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը. artsakhpress.am

ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կազմել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2015թ. տարեկան ծրագրի նախագիծը, որը հաստատվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժաղովի հերթական նիստի ժամանակ:

 

ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ որոշվել է համապատասխան գերատեսչությունների հետ խորհրդակցել և համագործակցությամբ լուծել մատնախոս-թարգմանիչ մասնագետների պատրաստման խնդիրը:

 

Արցախյան պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած հաշմանդամություն ունեցող անձանց «Լուսաբաց» հասարակական  կազմակերպության նախագահը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց բնակարանային խնդիրները, որոնց պետք է համապատասխան լուծում տրվի: Այսուհետ մշակույթի նախարարության կազմակերպած միջոցառումներին կհրչավիրվեն հաշմանդամություն ունեցող անձինք, նաեւ երիտասարդների համար համապատասխան սեմինար-խորհրդակցություն կկազմակերպվեն՝ տարեցների, միայնակ կենսաթոշակառուների և հաշմանդամների  խնամքի կազմակերպման հարցերում երիտասարդական ներուժը հաշվի առնելու և  երիտասարդական կազմակերպությունների անդամներին կամավորության սկզբունքով խնամատարների ցանկում ընդգրկելու նպատակով:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. pravmir.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ